ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շմավոն Շմավոնյան. Նկարիչը նախեւառաջ մտավորական է

22 փետրվարի, 2015 | 11:30

shmavon shmavonianՀարցազրույց  Հայաստանի վաստակավոր նկարիչ  , 62 ամյա Շմավոն Շմավոնյանի հետ

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթը և բնապատկերները: Առօրյա կյանքի տարբեր կողմերը արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ:

Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով,հակասելով նաեւ միմյանց, փոխգործակցելով փորձել են,  փորձում են ու կփորձեն ճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը գալիք սերունդներին:

Առանց նկարչության չկա ազգ,չկա մշակույթ հասարակություն ու քաղաքակրթություն:

Հայկական նկարչությունը ծաղկում ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես /Իվան/ Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20-րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում: Այցելությունը Սարյանի այգի Ձեզ կծանոթացնի հայ ժամանակակից նկարիչների հետ:

Շմավոն Շմավոնյանը ծնվել է 1953թ  փետրվարի 22-ին, Արտաշատ քաղաքում:1971-1975թթ սովորել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում: Հայաստանի Նկարիչների միության անդամ ու վաստակավոր նկարիչ է:Ցուցահանդեսներով եղել է Քուվեյթում,Բեյրութում,Ֆրանսիայում,Անգլիայում,Թուրքիայում: 2012թ արժանացել է պատվավոր Մեսրոպ Մաշտոցի շքանշանին:

-Ձեր բնորոշմամբ  ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը։

shmavon shmavonian 2-Նախ ինքը նկարիչը մտավորական է: Առաջին հերթին առանց մտավորական լինելու ինքը չի կարող ստեղծագործել,երկրորդ հերթին դրված է Աստծո կողմից այն շնորհքը,ջանասիրությունը ,աշխատասիրությունը,որը տարիների ընթացքում դառնում է ամբողջական, իսկ  դրան զուգահեռ ինքը միշտ պետք է լինի պրպտումների,ուսումնասիրությունների, զբաղվելու,աշխատանլի մեջ՝ սկսած հին դարաշրջանի  մինչև մեր օրերի արվեստի ուսումնասիրությունը:

Նկարիչը չի կարող մտավորական չլինել և նկարել:Արդեն ինքը մտավորական է,որը կապված է իր կրթական,գիտելիքների,ուսումնասիրության հետ, որն էլ արդեն դառնում է ամբողջ մի ներքնաշխարհ,որն իր մոտ արտահայտվում է  պատկերներով, ձևավորում է իր ժանրը, ձևն ու մոտեցումը:

-Ինչպիսի՞ երիտասարդ  նկարիչներ ունենք , կարո՞ղ ենք ներկայացնել նրանց։

-Յուրաքանչյուր ժամանակաշրջանում  եղել են և կան լավ նկարիչներ:Այսօր էլ ունենք բազմաթիվ լավ նկարիչներ,ովքեր ներկայացնում են մեր երկիրը:

Նկարիչը երկրի լավագույն դեմքերից է,ով ներկայացնում է իր երկիրն,իր ազգայինը:Բնականաբար մենք ունեցել ենք և ունենք լավ նկարիչներ: Հիանալի սերունդ ունենք,հիանալի մտածելակերպ ունեցող երիտասարդ նկարիչներ ունենք,ովքեր լավ ինֆորմացիա ունեն,պարզապես նրանց պետք է քաջալերենք,որպեսզի կարողանան իրենք իրենց տեղը գտնել:Որովհետև նկարչությունը կապված է շատ նյութական ծախսերի հետ,բոլոր տիպի նյութերը բավականին թանկ են,իսկ նկարչի համար դրանք  առաջնահերթ  պետք է լինեն: Այսօրվա սերնդի մեջ էլ կան լավ նկարիչներ:

-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև ։

Նախ ասեմ,որ նկարիչների մոտ առկա է մեծ հայրենասիրությունն ,որովհետև առանց նկարչական արվեստի չկա ազգային: Ունենք հրաշալի թանգարաններ, կան անհատական ցուցասրահներ, որոնք Երևանում սկսում են արդեն աշխուժանալ, որովհետև ինչքան շատ լինի,այդքան ավելի կզարգանա արվեստի հանդեպ մտածելակերպը: Ի վերջո, սա դառնում է երկրի արժեքավոր մասունքներից մեկը,որովհետև այդ նկարներն,որոնք ծնվում են շնորհալի մարդկանց մոտ, երկրից դուրս են գալիս` ներկայացնելով մեր գաղափարախոսությունը, ազգային արժեքները,մշակույթը:

shmavon shmavonian 6Իսկ ինչ վերաբերվում է համախմբվածությանն,ապա ասեմ,որ կա` դա նկարիչների միությունն է,որը համախմբում է նկարիչներին,որտեղ անդամագրվում են: Նկարիչների միությունում ունենք 3 հրաշալի ցուցասրահներ,որտեղ կազմակերպվում են և անհատական և խմբակային նկարչական տարբեր ժանրային ցուցահանդեսներ`սկսած քանդակից մինչև գրաֆիկա կամ կազմակերպվում է հանրապետական մեկական աշխատանքի ցուցահանդես, որտեղ նկարիչները կարողանում են մասնակցել`ներկայացնելով իրենց աշխատանքները:

-Իսկ ի՞նչն է տարանջատում մեր այսօրվա նկարիչներին։

-Տարանջտված ասել սխալ է:Յուրաքանչյուր նկարիչ ինքնուրույն է,խմբակային չի լինում:Կան խմբակային կազմակերպություններ,որոնք կազմակերպում են տարբեր ցուցադրություններ: Այսպիսով, նկարիչն ինքնուրույն է,ունի իր ներաշխարհը,որով ներկայանում է հասարակությանը:

shmavon shmavonian 3-Իսկ որքա՞ն հաճախ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։

Վերջին տարիներին անհատական ցուցահանդեսներ հիմնականում ունենում եմ արտերկրում՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղից 10 տարի անընդմեջ ինձ հրավիրում են։ Այնտեղ ցուցադրվում են իմ աշխատանքներն,ունենում եմ պատվերներ,որոնք կապված է այնտեղ առողջական մեծ կենտրոնի հետ:

 -Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպե՞ս են ընտրվում Ձեր նկարների թեմաները։

-Յուրաքանչյուր նկարիչ ազատ է իր թեմաների մեջ, ունի իր ներքնաշխարհն,արվեստի աշխարհը:Արվեստի աշխարհն է,որը ներկայացնում է հասարակությանը: Ի վերջո նկարչին ընտրում են,նկարիչը չի ընտրում:Սկսած անհատներից մինչև մեծագույն պատվիրատուները:Ես կարծում եմ,որ յուրաքանչյուր նկարիչ ունի իր ներքնաշխարհը,որով տարբերվում է մյուսներից,որով նաև գնահատվում է:

Նկարչի նկարը ծնվում է արվեստանոցում։ Մտածելակերպն է տարբեր,ինձ մոտ ծնվում է այն,ինչն ես կարողանում եմ տեսնել, յուրացնել, հասկանալ, իմ ազգային ձևը, կոլորիտը, մոտեցումը:

Իմ վերջին նկարները տարբեր են, ես շարունակական աշխատում եմ:Սիրում եմ դուրս գալ բնության գիրկ և աշխատել` նկարելով նատյուրմորտներ և այլն:

-Արդյոք այսօրվա նկարիչները գնահատվում կամ խրախուսվում են պետության կողմից։

Ցավոք դա այդքան էլ այդպես չի,բոլորս գիտենք,որ ծանր սոցիալական վիճակում ենք ապրում:Սոցիալական վիճակը մեր երկրում բավականին դժվարացել է:Կարծում եմ,որ մեր մշակույթի նախարարությունը հնարավորինս աջակցում է,թե սկսնակ նկարիչներին,թե բոլորին:Բայց չկան այդպիսի պատվերներ: Իհարկե, ես էլ շատ կուզենայի,որպեսզի սա լինի կառավարության և մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում։ Հասկանում եմ ,որ այսօր ծանր իրավիճակ է, այսօրվա մեր սոցիալական պայմանները,բայց ամեն կերպ հարկավոր է ընդառաջել: Մենք ունենք շատ շնորհալի նկարիչներ,ովքեր իրենց հետևից բերում են բավականին տաղանդավոր նկարիչների:

-Ո՞րն է նկարչի տեղը հասարակության մեջ։

-Հասարակությունում նկարիչը պետք է զբաղեցնի լավագույն տեղեցից մեկը։ Նկարիչները հիմնականում ցուցադրվում են անհատական ցուցասրահներում,որոնցում  ցուցադրվում են, եւ որոնք բնականաբար վաճառվում են և այդ վաճառքից գոյացած գումարով կարողանում է նկարիչն ապրել և նյութեր ձեռք բերել:Լավ նկարիչին  միշտ էլ գտնում են եւ գնահատում։

-Ինչպե՞ս ծնվեց ,,Արարատ,, պատեկրագիրքը։

-Նախ ասեմ, երբ որ Էդիտ Պրինթը հրատարակեց ,,Արարատ,, օրացույցը,բավականին հաջող եղավ,իր տարածման ու հրատարակման մեջ: Ի վերջո, որոշվեց անել մի գեղեցիկ ալբոմ, որտեղ ներկայացված են Արարատին նվիրված շուրջ 40 աշխատանք:

shmavon shmavonian 4Ալբոմում  ներկայացված են թե հայ, և թե օտարերկրյա մեծ բանաստեղծների  Արարատին նվիվրված խոսքերը:Ալբոմը տպագրվել է  հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Օտարերկրացիները կարդալով գիրքը,  անպայման լավ պատկերացում կկազմեն մեր նվիրական սարի մասին:

– Ո՞րն է Ձեր խոսքը՝  ուղղված մեր սկսնակ նկարիչներին։

-Բոլորին առաջին հերթին ցանկանում եմ աշխատասիրություն։ Ճանաչված նկարիչ դառնալու համար մեծ ճանապարհ է պետք անցնել։  Պետք է շատ աշխատեն,աշխատասիրություն է պետք։ Պետք է  այցելել թանգարաններ, ցուցասրահներ, տեսնել լավ բաներ,որով կարող են ձևաորել գեղագիտական ճաշակը և բարիությունը:

Գարիկ Ավետիսյան

Երեւան


Առնչվող նյութեր
1. Արարատը` մեր հույսի և հավատի պատվարը վրձնահարվածներում Շմավոն Շմավոնյանի հստակ ասելիքը և գույները
2. Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմի եւ Յուրի Պետրոսյանի «Պարույր Սևակ Բարի երազըս ձեզ ,սիրելիներ» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: