ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմի եւ Յուրի Պետրոսյանի «Պարույր Սևակ Բարի երազըս ձեզ ,սիրելիներ» գրքի շնորհանդեսը

28 սեպտեմբերի, 2013 | 18:17

SHMAVON SHMAVONIAN BOOKԵՐԵՎԱՆ-Էդիթ Պրինտ հրատարակչությունը հրատարակել է Պարույր Սևակին նվիրված հանրագիտակը, ուր Յուրի Պետրոսյանը բանաստեղծին ներկայացնում է առօրյա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սևակի պոեզիայի սիրահարներս նրան ճանաչում ենք որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող այր և իսկապես մեծ մարդասերի, ամենահայի:

Հրատարակել է նաև Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի <<Արարատ>> գիրք-ալբոմն,որն ընդգրկում է նկարչի՝ 1993-2013թթ.-ին արված կտավները, որոնք զուգորդված են հայ և օտարազգի հեղինակների՝ Արարատ լեռան մասին քառատողերով, նկարչի կենսագրական տվյալներով: Նրա կտավներում բնութեան ձայնն այնքան արտահայտիչ է, որ «հայեացք մը նետելով անոնց վրայ, կարծես թէ կ’առնչուիս նկարչի ներաշխարհին հետ, ուր գիւղական անաղարտութիւնը, մաքրամաքուր զգացումներու, ապրումներու հրաշալի պատկերներ դրոշմուած են…»:

PARUYR SEVAK BOOKԷդիթ Պրինտը հրատարակել է Պարույր Սևակին նվիրված հանրագիտակը, ուր Յուրի Պետրոսյանը բանաստեղծին ներկայացնում է առօրեա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սևակի պոեզիայի սիրահարներս նրան ճանաչում ենք որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող այր և իսկապես մեծ մարդասերի, ամենահայի: Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրքը հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուներով է:

 

Այս ոչ մեծածավալ գրքում, որը կարելի է նկարչի ստեղծագործությունների ալբոմ անվանել, հայրենական բնությունը պատկերող կտավներին համահունչ հայ և օտարազգի բանաստեղծների քառատողեր են գրված:

Գրքում նաև նկարչի կենսագրական հետաքրքիր հատվածների մասին է պատմվում:

Գրքի ու ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրականագետ Դավիթ Գյուրջինյանն, ով հակիրճ ներկայացրեց գիրքն ու ալբոմը: Այնուհետև ելույթներով հանդես եկան երգիչ երգահան Արսեն Համբարյանը, ասմունքող Աիդա Ասատուրյանը, երգչուհի Ալլա Հակոբյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը, էդիտ պրինտի տնօրեն Մկրտիչ Կարապետյանը և այլք:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան Շմավոն Շմավոնյանն ու Յուրի Պետրոսյանը:

Երեկոն վարում էր Գայանե Սամվելյանը:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Արարատը` մեր հույսի և հավատի պատվարը վրձնահարվածներում Շմավոն Շմավոնյանի հստակ ասելիքը և գույները
2. Շմավոն Շմավոնյան. Նկարիչը նախեւառաջ մտավորական է
3. Հովիկ Չարխչյան. Մեր մեծերին ու նրանց հիշատակը դարձրել են կասկածելի գործարքների ու պատեհապաշտ դրսևորումների առարկա
4. ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: