ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շիմոն Կրբեց . ,, Երիտթուրքերի ռասիստական քաղաքականությունը հանգեցրեց Հայոց ցեղասպանությանը,,

20 սեպտեմբերի, 2013 | 13:25

VLAK DESPANՊՐԱՀԱ- Սեպտեմբերի 19-ին Պրահայի Բուբնի երկաթուղային կայարանի կառամատույցում տեղակայված վագոնում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկո` հրեական մշակույթի ‚‚9 Դարպաս‚‚ 14-րդ միջազգային փառատոնի ‚‚Գնացք Լուստիգ,հույսի գնացք‚‚ ծրագրի շրջանակներում։ Այս փառատոնը մեկ տարի առաջ կազմակերպել էր նաեւ ‚‚Մուսա լեռներ‚‚ միջազգային գիտաժողովը‚ որին մասնակցեց ամերիկաբնակ պրոֆեսոր Շամասյանը‚ իսկ անցյալ տարի բեմադրվեց հայտնի դրամատուրգ Առնոշտ Լուստիգի ‚‚ Աղոթք Կատերինա Հորովիցովայի համար‚‚ հայտնի պիեսը‚ թե ինչպես են հրեաներին ուղարկել համակենտրոնացման ճամբարներ։ Եվ Բուբնի երկաթուղային կայարանն այդ իմաստով իզուր չի ընտրվել‚ քանի որ Երկրորդ համաշխարահային պատերազմի տարիներին այդտեղից են Պրահայի հրեաներին ուղարկել Տերեզինի VLAK HAIG UTIJYANեւ այլ համակենտրոնացման ճամբարներ։ Խիստ խորհրդանշական էր նաեւ միջոցառման անցկացման վայրը։ Ընտրվել էր 1940 թվականներին բնորոշ մի գնացքի վագոն‚ որտեղ էլ ցուցադրվեց ԱՄՆ-ում 1919 թվականին նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը` «Հոշոտված Հայաստան»‚-ը` նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Միջոցառման կազմակերպիչ Շիմոն Կրբեցը նշեց‚ որ ցուցադրությունը նվիրվում է ամերիկահայ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հիշատակին‚ ով լինելով ցեղասպանության ականատես‚ նկարահանվել է այդ ֆիլմում։ Ավելին‚ ֆիլմի համար հիմք է հանդիսացել նրա գրած գիրքը‚ որտեղ Արշալույսը պատմել է ցեղասպանության ընթացքում իր ընտանիքի ապրած դաժանությունները։ Հրաշքով փրկված աղջիկը‚ զարհուրելի ապրումներից հետո երկար տարիներ չի թողել որեւէ մեկն իրեն մոտենա։ Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Շիմոն Կրբեցը ներկաներին պատմեց Առաջին համաշխարահային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի‚ երիտթուրքական կառավարության ռասիստական քաղաքականության մասին‚ ինչն էլ ի վերջո հանգեցրեց հայերի vlak arm geocid 1ցեղասպանությանը։ 1,5 միլիոն հայերի տեղահանումն ու ոչնչացումը նա համարեց ոչ միայն մարդկային‚ այլեւ մշակութային ցեղասպանություն‚ քանի որ այդ ընթացքում ավերվել են նաեւ հայկական եկեղեցիներն ու մշակութային օջախները։ Նա նաեւ նշեց‚ որ Հոլոքոսթին մասնակից գերմանացի ՍՍ-ականներից շատերը‚ այդ թվում Ռուդոլֆ Հելսը‚ 1910-ական թվականներին վկան են եղել հայերի ցեղասպանության։ Շիմոն Կրբեցը մանրամասն նկարագրեց‚ թե ինչպես է կատարվել հայերի տեղահանումն ու ոչնչացումը։ Այնուհետեւ բանախոսը կանգ առավ Ավրորա Մարտիկանյանի եւ ,,Հոշոտված Հայաստան,, ֆիլմի պատմության վրա‚ ներկայացրեց Արշալույս-Ավրորայի‚ ինչպես եւ ֆիլմի ճակատագիրը‚ քանի որ մեզ է հասել ֆիլմի ընդամենը 20 րոպեանոց մի հատված։ Նույնիսկ անցյալ տարի ,,Մուսա լեռներ,, գիտաժողովից հետո Պրահայում Թուրքիայի դեսպանությունը փորձ է արել ազդել փառատոնի կազմակերպիչների վրա։ Եվ քանի որ մինչ այսօր Թուրքիայի պետությունը չի ընդունում ցեղասպանությունը‚ ըստ Կրբեցի, իրենք ավելի հաստատակամ են Հայոց ցեղասպանության մասին խոսելու եւ այսպիսով կանխարգելելու հետագա ցեղասպանությունները։

Ցեղասպանությունների կանխարգելման թեման իր ելույթում շարունակեց նաեւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով բարձր գնահատեց փառատոնի կազմակերպիչների կատարած աշխատանքը, եւ նշեց, որ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի նախօրեին այս թեման հայերի համար մնում է ոչ միայն անցյալում, այլ իբրեւ ներկայի ու ճակատագրի անբաժանելի մի մաս։ ,,Մենք իբրեւ ժողովուրդ եւ պետություն միջազգային հանրությանը ապացուցում ենք‚ որ շարունակում ենք մեր հավերժ ճանապարհը եւ դրանով ցույց տալիս, որ նման հանցագործությունը չի կարող նորից կրկնվել,,- ասաց դեսպանը։ ,,Սակայն Հայոց ցեղասպանություն դառը դասերը միայն հիշողություն չեն աշխարհի պատմության մեջ, այլ նաեւ ավելի ցցուն են դարձնում Հոլոքոսթի, Ռուանդայի, Դարֆուրի եւ շատ այլ ոբերգություններ,,։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Չեխիայում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնող անհատներին եւ կազմակերպություններին, եւ հույս հայտնեց, որ նման միջոցառումները միգուցե աստիճանաբար հասունացնեն նաեւ մարդկության դեմ կատարված հանցագործության ճանաչմանը Չեխիայի կառավարության կողմից։ Ծրագրի երաժշտական մասում ,,Մուզիկա Պոետիկա,, չեխական երգչախումբը կատարեց հայկական հոգեւոր երգեր‚ իսկ վերջում Պրահայի Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը արամերենով կատարեց Քադիշ երգը եւ ելույթը եզրափակեց ,,Տեր ողորմյա,,-ով‚ այդպիսով ընդգծելով նաեւ երաժշտական առնչությունները։ Վերջում հիշեցնենք‚ որ ,,9 Դարպաս,, փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-24-ն անցկացվող միջոցառումները նվիրվում են ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հիշատակին։ Փառատոնը անցկացվում է Չեխիայի եւ Սլովակիայի նախագահների հովանու ներքո։

Հակոբ Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

Լուսանկարները` ՕՐԵՐ-ի

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: