ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում

30 նոյեմբերի, 2017 | 17:10

Նոյեմբերի 29-ին Սոֆիայում Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպվեց ընդունելություն՝ Բուլղարիայում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների դեսպանների, հայ համայնքային կառույցների ղեկավարների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների մասնակցությամբ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր խոսքում ողջունեց աշխարհահռչակ շանսոնյեին։ Ելույթով հանդես եկան նաև Ֆրանսիայի դեսպան Էրիկ Լյոբեդելը, «Յունիքրեդիթ» բանկի տնօրեն Լևոն Համբարձումյանը:

Շառլ Ազնավուրը պատասխանեց ներկաների հարցերին, դրվագներ ներկայացրեց իր հարուստ ստեղծագործական կյանքից:

Սոֆիայում գտնվելու ընթացքում Շառլ Ազնավուրը հարցազրույցներ տվեց բուլղարական առաջատար հեռուստաընկերություններին և լրատվամիջոցներին, մասնակցեց «Սլավի շոու» հեռուստատեսային շոու-ծրագրին:

Նոյեմբերի 30-ին Սոֆիայի մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ազնավուրի մենահամերգը:


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
2. ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
3. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
4. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
6. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
7. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
8. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
9. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Շառլ Ազնավուրի աստղը
10. «Ազնավուր» հիմնադրամին հանձնվեց Ազնավուրի տուն-թանգարանի բանալին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: