ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շառլ Ազնավուրը CNN-ի եթերում խոսել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից

16 փետրվարի, 2016 | 10:20

aznavur sharlՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին:

Լրագրողը հիշեցրել է, որ աշխարհահռչակ երաժիշտը 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչի շրջանակում ասել էր, որ իր համար կարևոր չէ` արդյոք մարդիկ կիրառում են «ցեղասպանություն» եզրույթը, թե ոչ, կարևորը ճանաչելն է այն, ինչ եղել է:

«Դուք միանգամայն իրավացի եք: Ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն կատարվածը: Ոչ ոք թուրքերին չի հարցնում, թե ինչու են սպանել հայերին: Կրոնի՞ համար… չեմ կարծում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք կա դրանում որևէ բան, սակայն չկար, հետևաբար կրոնը պատճառ լինել չէր կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ազնավուրը: Այն հարցին, թե ինչ է իր համար հայ լինելը, շանսոնյեն նշել է, որ իր համար պակաս կարևոր չէ ֆրանսիացի լինելը, սակայն ինքը ծագումով հայ է և երբեք դա չի ժխտում:

«Ես հայ եմ և չեմ պատրաստվում դա մերժել: Դա սարսափելի է: Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր թաքցնում են որոշ բաներ՝ վախենալով ինչ-որ տեղ չընդունվելուց: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»,- նշել է Ազնավուրը: CNN-ի լրագրողը փորձել է հասկանալ, թե ո՞րն է երգչի հաջողության գաղտնիքը՝ հաշվի առնելով, որ նրա ստեղծագործական գործունեության ամենավաղ շրջանում քննադատներն ասում էին, թե նա «չափազանց տգեղ է և կարճահասակ ու ունի ահավոր ձայն»:

«Ի դժբախտություն այդ քննադատների, ովքեր դա ասել են, ես հաջողություն ունեցա: Ես ամեն գիշեր մեկ ժամ գիրք եմ կարդում և ևս մեկ ժամ տարբեր լեզուներով նոր բան եմ սովորում նախքան քնելը»,- հայտնել է Ազնավուրը՝ հավելելով, որ այժմ փորձում է սովորել ռուսերեն:

Charles Aznavour sits down with Becky AndersonHe inspired the likes of Elvis Costello and Frank Sinatra. Singing legend Charles Aznavour spoke to Becky about his passions, which go far beyond the musical.

Posted by CNN Connect the World on Sunday, February 14, 2016


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
2. ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
3. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
4. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
6. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
7. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
8. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
9. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Շառլ Ազնավուրի աստղը
10. «Ազնավուր» հիմնադրամին հանձնվեց Ազնավուրի տուն-թանգարանի բանալին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: