ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Շառլ Ազնավուրը ողջունել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժումը

11 մարտի, 2017 | 18:04

sharl-aznavour-7Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ չնայած բազմազբաղությանը, Չիլիում կայացած համերգից առաջ չի մերժել արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանի հետ Բուենոս Այրեսում  հանդիպելու խնդրանքը: այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից։

Նախարարության «Հայերն այսօր համացանցային թերթի  թղթակցին Գագիկ Գասպարյանը հայտնել է, որ մոտ մեկ ժամ տևած հանդիպումն անցել է շատ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում: Շառլ Ազնավուրը բարեկամաբար, բարձր տրամադրությամբ խոսել է երաժշտի հետ՝ պատասխանելով վերջինիս բոլոր հարցերին:

«Տեղեկանալով, որ Շառլ Ազնավուրը Լատինական Ամերիկայում է գտնվում, խիստ նպատակային համարեցի հանդիպել նրան՝ իբրև մեծանուն հայ, Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդ, միաժամանակ տեղեկացնելու, թե Հայաստանի ու Արցախի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում Սփյուռքում և լսել նրա անչափ թանկ խորհուրդները»,-ասաց Գագիկ Գասպարյանը։

Նրա ասելով,  Շառլ Ազնավուրին մասնավորապես հանգամանալիորեն ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Դու ի՞նչ ես անում Արցախի համար»համահայկական շարժումը: Շանսոնյեն, ծանոթանալով շարժման առաքելությանը և գաղափարին, այն ողջունելի քայլ է որակել՝ ընդգծելով. «Շնորհավորում եմ, որ Արցախին օգնելու համար այսպիսի շարժում է սկսվել, նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շատ լինեն»:

Հանդիպման ընթացքում ֆրանսաբնակ լեգենդար երաժիշտը պատմել է նաև Հայոց ցեղասպանության ականատես, կոտորածից մազապուրծ եղած նախնիների պատմությունը:

 


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
2. ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
3. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
4. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
6. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
7. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
8. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
9. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Շառլ Ազնավուրի աստղը
10. «Ազնավուր» հիմնադրամին հանձնվեց Ազնավուրի տուն-թանգարանի բանալին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: