ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. Չփոխել զուգահեռի ուղղությունը

27 օգոստոսի, 2017 | 07:35

Մինսկի խմբի արդեն պաշտոնաթող ամերիկացի համանախագահի կարապի երգ հայտարարությունը, այո ըստ էության նոր սկզբունքներ կամ առաջադրանքներ չի փոխանցում: Որեւէ համանախագահ ծայրահեղորեն բծախնդրություն է ցուցաբերում իր երկու մյուս գործընկերների եւ մանավանդ ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարություններին հիմնականորեն չհակասելու:

Պարզապես շեշտադրումների, ասելաձեւերի փոփոխություններ են երևում նրանցից յուրաքանչյուրի կատարած հայտարարության մեջ, որոնց վրա բնականաբար ազդում են տեղի եւ պահի գործոնները: Հոգլանտի դեպքում հավանաբար մի կետ եւս, եթե հիշենք նրա ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն ստանձնելու նախօրեին Հայ Դատի հանձնախմբի հրապարակած վերապահումները, լսումների ընթացքում փոխանցած մտահոգությունները, պաշտոնի ստանձնման որոշման առկախման փաստը:

Այս բոլորը ազդում են հայկական կողմի ընկալման գործընթացների վրա. անձը, Հայ Դատի կողմից դիվանագիտական առաքելություն ստանձնելու որոշման դեմ դրված արգելքը, Վաշինգտոնի կողմից այդ գործողության դիմաց հայկական այլ թղթածրար  հանձնելու հակաորոշումը, պաշտոնաթողությունից առաջ կարապի երգի որոշ բաղաձայն հնչյունները:

Բայց խնդիրը քաղաքական սառը տրամաբանությամբ դիտարկելու դեպքում, օրինաչափության պահպանման սկզբունքները հուշում են, որ Հոգլանտի հայտարարության մեկնաբանություններում բացասականորեն ըմբռնելու բեկումնային նոր պահի հասունացում չպետք է տեսնել անպայման:

Նախ չմոռանանք այն, որ այս կետերը ոչ թե համաձայնեցվող սկզբունքների մասին են, այլ` քննարկման սեղանի վրա դրված: Հայկական բանակցային կողմի ռազմավարությունը մինչ այժմ իր դիրքորոշումներն ու միջազգային ընտանիքի մոտեցումները փորձում է զուգահեռականացնել` այդ զուգահեռների դիմաց ցույց տալով Բաքվի հակադրությունը:

Այս մոտեցումը մինչ այժմ կայացել է, թեեւ ակնկալված արդյունք չի տալիս՝ նկատի ունենալով հակամարտող կողմերի պատասխանատվության համահավասերացման վարքագծերի մնայուն դրսեւորումները: Այստեղ սակայն պետք է անպայման հիշել թե՜ Վիեննան , թե՜ Պետերբուրգըը եւ թե՜ եզակի այն գնահատականը, որը միաժամանակ կատարեցին պաշտոնական Մոսկվան եւ համանախագահները մատնացույց անելով Բաքվի հարձակողապաշտությունը: Այդ եզակի գնահատականից հետո, համանախագահները վերադարձան դասական վարքագծին:

Հոգլանտի վերջին երգը պատճառ չէ, որ հայկական կողմը միջազգային ընտանիքի բառապաշարի եւ մոտեցումների հետ զուգահեռներ գծելու իր վարքագծից շեղում կատարի: Հստակացումներ՝ այո՛.

Առաջին. այս սկզբունքները մի ամբողջություն են եւ որեւէ նախաջիջումնային տրամաբանություն գոյություն չունի բանակցային փլիսոփայությունում: Դա նշանակում է, որ այդ սկզբունքներից հայկական կողմի համար գերակա նկատվող կարգավիճակի ճշտումը որեւէ կերպ սակարակելի խնդիր չէ:

Երկրորդ, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի համաձայնության, որեւէ փուլային-փաթեթային նախագիծ չի կարող առարկայանալ եւ վերածվել համաձայնագրի:

Այս երաշխիքները կան, գոյություն ունեն իրողապես եւ դիվանագիտական ասելաձեւերով նաեւ նույնիսկ Հոգլանտի կատարած հայտարարությունում: Այլ հարց, որ պաշտոնական Բաքուն յուրովի է մեկնաբանում այս բոլորը եւ նորացված մադրիդյան սկզբունքները ընդունում իբրեւ հիմք բանակցությունները շարունակելու: Փաստորեն, Ադրբեջանի արտգործնախարարը այս առիթով փորձ է կատարում հաչս միջազգային ընտանիքի հայկական կողմի որդեգրած վարքագիծը կիրառելու:

Ահա այս առիթն է, որ չպետք է որեւե կերպ դերերի փոփոխության դուռ բացի: Հոգլանտը իբրեւ համանախագահ կարեւոր բացթողում է կատարել: Իրենց իսկ կազմակերպած եւ որդեգրած Վիեննայի եւ Պետերբուրգիի որոշումները մոռացության տալով:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Առնչվող նյութեր
1. Ազնավուրի հոգեհանգստի քաղաքական ուղերձները
2. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
3. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
4. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
5. Հայկական կողմը ինքն է իրականացնում Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները
6. Որպեսզի հակամարտության աշխարհագրությունը չընդլայնվի
7. Հալեպում արձանագրվող տեղաշարժի քաղաքական բաժինը
8. Անկանխատեսելի կերպար եւ կանխատեսելի քաղաքականություն
9. Վիեննան վերահաստատվել է առանց բաղադրիչների ուղղակի նշման
10. Գերմանիայի որոշման բարոյական եւ քաղաքական շարժառիթները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: