ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Նռան գույն,,ի ցուցադրությամբ բացվեց կինոյի տան վերանորոգված դահլիճը

29 հունիսի, 2018 | 21:44

Կինոյի տան վերանորոգված մեծ դահլիճը այսուհետ բաց է կինոարվեստի սիրահարների համար.  այն վերաբացվեց հունիսի 29-ին: Ի դեպ պահպանվել է  դահլիճի նախնական տեսքը՝ փայտի երեսապատումը, որն ապահովում է ձայնային հնարավորությունները:

«Սա մի օջախ է, որտեղ կարելի է համախմբել ամբողջ մի պատմություն. պատմություն մեր նախորդների, մեր կինոյի, պատմություն այն մասին, որ մենք դեռ կունենանք կինո: Մեկ տարում ենք վերանորոգել դահլիճը: Հուսանք՝ մեկ տարի անց կպարծենանք, որ այստեղ ցուցադրվել են լավագույն կինոնկարները: Իսկ մի քանի տարի անց այն կդառնա լուրջ կինոկենտրոն, որը շատերը կսիրեն»,- նշեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Բացումը նշանավորվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ: Կինոնկարը վերականգնվել է Մարտին Սկորսեզեի ղեկավարած «Film Foundation-World Cinema Project» (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով՝ Իտալիայի «L’immagine Ritrovata» լաբորատորիայում:

«Այս դահլիճի նորոգումը հայկական կինոինդուստրիայի վերելքի, զարթոնքի առաջին քայլերից է: Յուրաքանչյուրիս համար ուրախալի է, որ ունենք մեր դահլիճը, որտեղ կարող ենք ցանկացած միջոցառում անցկացնել, հրավիրել հյուրերի: Ինչքան շատ նման հարթակներ ունենանք, այնքան ավելի ծավալուն և արդյունավետ կլինի մեր աշխատանքը»,-ասաց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ սա չպետք է հերթական կինոթատրոնը լինի: Այն Կինոյի տան դահլիճն է, որտեղ ցանկալի է  բացառիկ կինոնկարներ ցուցադրել:

Աղբյուր՝ haydzayn.am


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: