ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը սահմանել է բազմաթիվ մրցանակներ

31 մայիսի, 2013 | 16:32

ԵՐԵՎԱՆ-2013 թվականի մայիսի 28-ից հունիսի 2-ը «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի» (CANC) նախաձեռնությամբ Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվում է ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն, որն այս տարի կրում է ,,Նոֆի,, ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Փառատոնին մասնակցում են ռեժիսորներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Ասիայից, ԱՄՆ-ից:

 

Փառատոնի նպատակն է աջակցել ոչ կոմերցիոն, ազատ կինոյի զարգացմանը: «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնն ընդգրկում է փոքր բյուջեով նկարահանված անկախ, պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ և ուսանողական ֆիլմեր: Փառատոնի ժյուրին գլխավորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիոն ֆիլմերի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Անետա Երզնկյանը: Ժյուրիի կազմում են Էդգար Բաղդասարյանը /կինոռեժիսոր/, Սուրեն Թադևոսյանը /ռեժիսոր, պրոդյուսեր/, Հրանտ Վարդանյանը /ռեժիսոր, «Արև,, կինոստուդիայի հիմնադիր տնօրեն/, Արտաշես Հովհաննիսյանը / պրոդյուսեր, «Նոֆի,, միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն, UNICA-ի կոմիտեյի անդամ/:

 

«Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի մրցութային անվանակարգերն են՝ «Պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմ,,, «Հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ,, «Ուսանողական ֆիլմ,, «Մեկ րոպեանոց ֆիլմ», «Լուսանկարչական մրցույթ` «Սա Հայաստանն է,,:

Անվանակարգերում ահմանված մրցանակներն են՝ «Գլխավոր մրցանակ՝ լավագույն ֆիլմ,, «Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ,, «Լավագույն ուսանողական ֆիլմ,,, «Լավագույն հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ,, «Լավագույն մեկ րոպեանոց ֆիլմ,,: Սահմանված են նաև հատուկ դիպլոմներ և մեդալներ՝ լավագույն ռեպորտաժի, լավագույն փորձարարական ֆիլմի, լավագույն ռեժիսորի, լավագույն օպերատորի, լավագույն մոնտաժողի, լավագույն լուսանկարչի, լավագույն դերասանի և դերասանուհու համար: Հաղթող և առավելագույն միավորներ հավաքած ֆիլմերը կմասնակցեն նաև UNICA-75 համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոնին: Փառատոնի շրջանակում նախատեսվում են ֆիլմերի բաց քննարկումներ, կլոր սեղաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
2. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
3. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
4. Թեյի ու Սուրճի առաջին միջազգային փառատոնը Երեւանում
5. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
6. Արձանների բացում՝ ,,Նաիրի,, երաժշտական փառատոնին ընդառաջ
7. Երևանում անցկացվեց «Համով-հոտով Երևան» 3-րդ փառատոնը
8. Պենդերեցկին Պրահայի համերգը նվիրեց Յիրժի Բելոհլավեկի հիշատակին
9. Գնչուական Կհամորո փառատոնը կրկին կգրավի Պրահայի հրապարակներն ու դահլիճները
10. Փիթեր Ունջյանի մոգական փայտիկը երկու օր շարունակ գերեց Պրահայի հանդիսատեսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: