ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նունե Սարգիսյանի ՜՜Կախարդական Կոճակները՜՜ նոր գիրքն անգլերենով

12 հունվարի, 2016 | 11:35

Nouneh Sargisian LondonՆունե Սարգիսյանի անգլերեն լեզվով ՜՜Կախարդական Կոճակները՜՜ գրքի շնորահանդեսը տեղի ունեցավ Լինլի Լոնդոն Կենդրոնում, 10 Դեկտեմբեր 2015ին, Լորդ Լինլիի եւ Քորթեթ հրատարակչատան տնօրեն Նայիմ Աթթալանի հրավերով։

՜՜Կախարդական Կոճակները՜՜ մանկագիր Նունե Սարգիսյանի անգլերեն առաջին գիրքն է, որը հրատարակել է Քորթեթ Բուքս (Quartet Books) հրատարակչատունը։

Շնորահանդեսի բացումը կատարելով՝ ներկաներին ողջունեց Լորդ Դեյվիդ Լինլին (Lord David Linley) եւ գնահատանքի ջերմ խոսքեր հասցեագրեց Նունե Սարգիսյանին։

Հանուն Քորթեթ Բուքս հրատարակչատան ելույթ ունեցավ Նայիմ Աթթալան, որը բարձր գնահատեց ՜՜Կախարդական Կոճակները՜՜ գրքի գրական արժեքն ու նրա բերած նպաստը՝ անգլիական մանկական գրականության։

Խոսելով իր նորատիպ գրքի մասին՝ Նունե Սարգիսեանը շեշտեց որ իր այս եւ նախորդ գրքերի պատմություններն ու հեքեաթները ձգտում են երեխաներին սովորացնել ո՜չ միայն կյանքի բարոյական արժեքների նկատմամբ ունենալ սեր ու հարգանք, այլ նաեւ՝ լինել քաջ ու հնարամիտ՝ պաշտպանելու համար այդ արժեքները։

Նունե Սարգիսյանը ծնվել է Երեւանում։ Բարձրագույն ուսումը Երեւանի Պետական Համալսարանի Ռոմանա-գերմանական բաժնում ստանալուց հետո ՝ պաշտոնավարել է Պետական Մատերադարանում։ 1991ին Նունե եւ Արմեն Սարգիսյանները իրենց երկու որդիների՝ Վարդանի եւ Հայկի հետ բնակություն են հաստատել Լոնդոնում։ 1992-93 տարիներին Նունեն հետեւել է Լոնդոնի Համալսարանի Գոլդսմիթ Քոլեճի (Goldsmith Collrge, London University) արվեստաբանության բաժնի դասընթացքներին եւ ստացել՝ մաքիստրոս արվեստից ( MA) գիտաստիճանը։

Nune Sargisian The magic ButtonsՆունե Սարգիսյանը նոր չէ որ մուտք է գործում մանկական գրականության ասպարեզը։ Նրա հեքիաթները սկսել են հրատարակվե սովետահայ մակական ամսագրերում, երբ նա դեռ նոր էր ընդունվել համալսարան։

Թե՝՜՜Կախարդական Կոճակները՜՜ Նունեի անգլերեն առաջին գիրքն է, սակայն հայ մանուկները մեծ հաճոյքով կարդացել են նրա 2005-2010 թ.ին հրատարակված գրքերը, ինչպես՝ ՜՜Սադափ՜՜, ՜՜Հերոսներ՜՜, ՜՜Երեք Վիշապ՜՜. ՜՜Վիշապ Նեսին՜՜, ՜՜ Նռան Հատիկները՜՜, ՜՜Թագավորն ու Վիշապը՜՜, ՜՜Քաչալ Ոզնին՜՜, ՜՜Թե Ինչպես Փղիկը Ճիշտ Շնչել Սովորեց՜՜, ՜՜Կափիշկա՜՜ եւ ՜՜Դավիթ, Հայկ եւ Բազիլիսկուս՜՜։

Որպես մանկագիր՝ Նունե Սարգիսյանը սիրված հեղինակ է նաեւ Ռուսաստանում եւ  Ուկրանիայում։ Նրա ՜՜Հերոսներ՜՜, ՜՜ Նռան Հատիկները՜՜ եւ ՜՜Թագավորն ու Վիշապը՜՜ գրքերի ռուսերեն թարգմանությունը մեծ հաճույքով կարդում են ռուս եւ ուկրանացի մանուկները։

՜՜Կախարդական Կոճակները՜՜ գիրքը առինքնող մի պատմություն է, գրված՝ պատմելու վարպետությամբ, վառ երեւակայությամբ, մանուկների հոգեբանության թափանցելով նրանց հետ մտերմիկ հաղորդակցության մեջ մտնելու ունակությամբ օժտված, ստեղծագործ ու տաղանդավոր մի գրողի կողմից։ Գրքի պատմությունը հյուսված է խափանարարության ենթարկված կախարդների ¢ վհուկների միջազգային համագումարի շուրջ…։ Իզզի Բըրթընը համագումարի մասնակից կախարդների ¢ վհուկների գաղտնիքները՝ ներառյալ ՜՜կախարդական կոճակները՜՜ գողանալով խուճապ է առաջացնում ամենուր ։ Գրքի հերոսուհին Փըրլ անունով մի փոքրիկ աղջիկ է։ Արդեոք նա կկարողնա՞ գտնել գողացված կոճակները եւ փրկել մեծ հորն ու բազմաթիվ ուրիշների, որոնց Իզզի Բըրթընը վարակել է ՜՜կապույտ հիվանդությամբ՜՜ ։

Տաղանդավոր գրող Նունե Սարգիսյանը գիտի ընթերցողին պահել սպասողական լարված վիճակում։ Չափահաս մարդն անգամ գիրքի որոշ մասերը կարդում է լավ գրված լրտեսական վեպի պարտադրած լարուածությամբ։

Ինչպես նախորդ գրքերում՝ այնպես էլ ՜՜Կախարդական Կոճակները՜՜-ում, հեղինակը բացի իր մանուկ ընթերցողների մտքում բարության, արդարության, ազնվության եւ բարեկամության հունտեր սերմանելուց՝ հարստացնում է նա¢ նրանց գիտելիքները։ Օրինակ՝ երբ Փըրլը Իզզի Բըրթընին գտնելու նպատակով հասնում է Փարիզի Լուվր թանգարանը, որտեղ վերջինս գնացել էր Մոնա Լիզան գողանալու, Նունեն իր ընթերցողներին կար¢որ ծանոթություններ է տալիս Լիոնարդո Դա Վինչիի եւ Մոնա Լիզայի մասին։

Փըրլը վերջապես գտնում է Իզզի Բըրթընին եւ համոզում նրան որ աշխարհում բարեկամությունից ավելի լավ բան չկա։ Երբ աղջնակը Իզզի Բըրթընին ծանոթացնում է իր բարեկամներին, նա առաջին անգամ լինելով ժպտում է, ուրախանում եւ անդրադառնում՝ որ իր բոլոր չար արարքները բարեկամ չունենալու հետ¢անք են եղել։ Ազդված փոքրիկ աղջկա վերաբերմունքից՝ նա կախարդական կոճակները տալիս է Փըրլին։

Նունե սարգիսյանը իր հայերեն գրքերով նոր շունչ ու կենսունակություն բերեց հայ մանկական գրականության, իսկ ՜՜Կախարդական Կոճակները՜՜ով՝ հաղթական մուտք գործեց անգլիական գրականությունից ներս, որպես տաղանդավոր մանկագիր։

Մանուկների նկատմամբ Նունե Սարգիսեանի ունեցած անսահման սէրն ու գուրգուրանքը գրական վրձինով վարպետորեն գեղանկարվել են նրա բոլոր գործերում։ Նրա պատմությունները կարդալիս ընթերցողը երբեմն ունենում է այն խաբկանքը, ըստ որում նա ոչ թե գիրք է կարդում, այլ ըմբոշխնում է վարպետ նկարչի վրձինով շնչավորված կախարդական գույների հմայքը։

Իմ միակ դիտողությունը վերաբերվում է գրքի ձեւավորմանը։ Հրատարակիչները կարող էին ընտրել ավելի գրավիչ տառատեսակ եւ նկարների գոնե մի մասը տպել գունավոր։

Ասատուր Գյուզելյան
Լոնդոն, Հունվար 2016
Նունե Սարգիսյանի հայերեն եւ ռուսերեն գրքերը գնելու համար դիմել՝
www.foyles.co.uk կայքէջին,

իսկ ‘’The Magic Buttons’’ի համարը՝ www.amazon.co.uk-ին։


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
2. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
3. Սվեն-Էրիկ Ռիսեի “Հայաստան, իմ սեր” նորվեգերեն գրքի շնորհանդեսը Օսլոյում
4. Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: