ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նոր հայկական խաչքար Ավստրիայում

11 դեկտեմբերի, 2016 | 16:54

ՎԻԵՆՆԱ.- Այսօր շատ հիշարժան և պատմական օր էր Ավստրիայում Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի և մեր բոլոր հայրենակիցների համար: Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքը, Վիեննայում տեղի է ունեցել հայկական նոր խաչքարի օրհնության կարգը։ austria-xachkar-3-2016

Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը (Wiener Zentralfriendhof, Tor 2, Gruppe 22, մուքից դեպի ձախ ճերմակ շենքի հետևում) տեղի ունեցավ Հայկական Խաչքարի բացման արարողությանը: Տերունական աղոթքի ներքո, օրհնվեց Հայկական խաչքարը, որը կծառայի որպես մեր ժողովրդի բոլոր նահատակվածների լուսավոր հիշատակի, երկնային կյանքով ապրող մեր հայրենակիցների միախմբվելու սրբավայր…։ Այնուհետեւ հաղորդագրության մեջ ասվում է. ,, Մեր խորին շնորհակալություններն ենք հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակի պաշտոնակատար  Տիրան  վարդապետ Պետրոսյանին, Ավստրիայում Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Իսախանյանին, Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչության Ատենապետ Վահագն Ամիրջանյանին և ՀԱԵՀ Վարչության ողջ անձնակազմին, ինչպես նաև մեր համայնքային կազմակերպություններին և բոլոր այս բարերար հայորդիներին, որոնց հանգանակությունների շնորհիվ և կազմակերպչական փայլուն աշխատանքների արդյունքում այսօր ունենք ևս մեկ սրբավայր, որը կմիավորի Ավստրիայի հայերին, բոլոր այցելուներին և զբոսաշրջիկներին: Հատուկ շնորհակալություն բոլոր այն հայրենակիցներին, որոնք այսօր ներկա գտնվեցին Հայկական Խաչքարի բացման արարողությանը,,- ասվում է Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սա երրորդ խաչքարն է Վիեննայում, եւ չորրորդը՝ Ավստրիայում։

ՕՐԵՐ

Orer.eu

austria-xachkar-2-2016 austria-xachkar-4-2016 austria-xachkar-5-2016 austria-xachkar-6-2016


Առնչվող նյութեր
1. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
4. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
5. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
6. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
7. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
9. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
10. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: