ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»ի հայտարարությունը

25 հոկտեմբերի, 2015 | 18:42

nor hayastanՎարչախումբը նոր սահմանադրության ընդունման հանրաքվեի գործընթացը սկսել և շարունակում է գործող Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:

Նոր սահմանադրության նախագծի մշակման և դրա քարոզչության կազմակերպման գործին  սահմանադրական դատարանի նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնող անձանց ոչ իրավաչափ մասնակցությանը զուգահեռաբար՝ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարը և քարտուղարը բացահայտ կերպով նախ ապատեղեկատվություն են տարածում, իսկ այնուհետև դրա հիման վրա իրավապահպան մարմիններին ուղղորդում են բռնություն գործադրելու ընդդիմադիր ուժերի, առաջին հերթին՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նկատմամբ:

Մասնավորապես՝ վարչախումբը, ինչպես նաև նրան սպասարկող լրատվամիջոցները անհիմն կերպով սկսել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունները և նրա ընտրած քաղաքացիական խաղաղ անհնազանդության մարտավարությունը ներկայացնել որպես Սահմանադրությանը հակասող և բռնության կոչեր պարունակող արարքներ:

Նման գործելաոճի նպատակն է ընթացիկ տարվա ընտացքում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ արդեն փորձարկված եղանակով արհեստական հիմքեր ստեղծել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին բռնությունների ենթարկելու, այդ թվում՝ նրանց կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկելու համար:

Մինչդեռ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով և դրանք արտացոլող ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներով խաղաղ անհնազանդությունը ճանաչվում է որպես ժողովրդաիշխանության ձև:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը վճռականորեն շարունակելու է իրավաչափ քայլերով մոբիլիզացնել քաղաքացիներին և հասնել իշխանությունը յուրացրած վարչախմբի հեռացմանն ու ժողովրդի իշխանության վերահաստատմանը:


Առնչվող նյութեր
1. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: