ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նոր Հայաստան՝ հին խնդիրներ. Վերաքննիչ դատարանի վճիռը իրավական հիմքերից զո՞ւրկ

28 օգոստոսի, 2018 | 08:02

 

Հայաստանում նոր կարգեր են, բիզնեսը պետք է գործի  օրինական դաշտում՝ զերծ տարբեր ճնշումներից: Սա Հայաստանի նոր կառավարության որդեգրած դիրքորոշումն է, որ փորձում են դարձնել իրականություն: Նախկիններից ժառանգություն ստացած դատաիրավական համակարգում, սակայն, բիզնեսին  առնչվող բազմաթիվ խնդիրներ կան, որ զրկում են բիզնեսմենին աշխատելու ու աշխատատեղեր ստեղծելու  հնարավորությունից: Օրինակներից մեկը վերաբերում է «Բ.Մ.Լ Արզնի»  ընկերությանը, որը փորձում է վերականգնել արդարությունը եւ շարունակել աշխատանքը օրինական դաշտում:

«Բ.Մ.Լ Արզնի»  ընկերության սնանկության գծով կառավարիչ Հակոբ Ասոյանը վիճարկել  է  վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը եւ դիմել վճռաբեկ դատարան՝ հույս ունենալով, որ  նոր իշխանությունների օրոք, կհաստատվեն նոր կարգեր, որոնք միտված կլինեն պաշտպանելու օրենքն ու օրինականությունը:

«Դատական գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ Անելիք բանկի ներկայացուցիչները կոպտորեն խախտեցին «Արզնի»  ընկերության հետ կնքված համաձայնագրի կետերից մեկը եւ  ժամանակից շուտ վաճառեցին գրավադրված գույքը՝ հաշվի չառնելով այն փաստը, որ համաձայնագրում հստակ ամրագրված էր  «Արզնի» ՍՊ ընկերությունը 2 երկու տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունքը»,- պատմում է «Արզնի» ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը:

Գործը քննվեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Օրենքն առաջին ատյանում կանգնեց բիզնեսի կողքին: Հայցը բավարարվեց եւ  առաջին ատյանի  դատարանը որոշեց, որ  «Անելիք» այսօր արդեն «ԱՅԴԻ»  բանկից, հօգուտ Արզնի ընկերության պետք է բռնագանձվի  գրավադրված գույքի հնգապատիկի չափով տուգանք: Բանկի կողմից բողոք ներկայացվեց վերաքննիչ դատարան, որն էլ վճիռը բեկանեց անհասկանալի, որոշ կետերում անգամ իրավական հիմքից զուրկ հիմնավորումներով:

Անհասկանալի է, օրինակ, թե ինչու է վերաքննիչ դատարանը անօրինական համարել սնանկության գործով կառավարչի հայցվոր լինելու փաստը, այն դեպքում, երբ մեր դատաիրավական համակարգում դա ընդունված ձեւ է եւ բազմաթիվ նման նախադեպեր կան:

«Դա մեր դատիրավական համակարգում  ընդունված պրակտիկա է, որ սնանկության  կառավարիչը հայտ ներկայացնի իր անունից,  որպես հայցով շահառու: Սնանկության կառավարիչը ինքնուրույն սուբյեկտ է եւ եթե անգամ  «Արզնի» ընկերությունը ինչ-ինչ պատճառներով չուզենար այս հայցը ներկայացնել,  դա չի նշանակում, որ կառավարիչը պետք է զրկվեր այդ հնարավորությունից» ,- ընդգծում Գնել Մուղնեցյանը:

Ի դեպ,  Վճռաբեկ դատարանը նույնպես հստակ դիրքորոշում ունի այս հարցի կապակցությամբ: Կան վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցում, որպես հայցվոր հանդես է եկել սնանկության գործով կառավարիչը եւ գումարը  բռնագանձվել է հօգուտ ընկերության:

Առաջնային, անգամ ՀՀ սահմանադրությանը հակասող խնդիր է նաեւ այն, որ  վերաքննիչը  դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից: Թե նախկին, թե ներկայում գործող քաղաքացիական դատավարությունների օրնեսգրքով կա հետեւյալ կարգավորումը. վերաքննիչ դատարանը բողոքը քննում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակում: Այսինքն, եթե որեւէ անձ դժգոհ է առաջին ատյանի  դատական ակտից, ներկայացնում է բողոք որոշակի  հիմքով: Եթե անգամ վերաքննիչ դատարանը տեսնում է այլ հիմքեր, իրավունք չունի անդրադառնալու դրանց: Այս գործի շրջանակում վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել  է եւ անդրադարձել  այնպիսի հիմքերի եւ հիմնավորումների, որոնք բողոքում նշված չեն:

«Բացի այդ, այլ թերացումներ էլ կան վերաքննիչ դատարանի քննության ընթացքի մեջ: Օրինակ, մենք կարծում ենք, որ  գործը վարույթ պետք է ընդունվեր հին քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներով, մինչդեռ վարույթ են ընդունել նոր կագավորումների  հիման վրա: Դատական կոլեգիալ  կազմը, առանձին որոշում պետք է կայացներ որ պետք է լինի դատավարություն, մենք այս  գործում չենք ունեցել նման որոշում, սակայն դատական նիստը անց է կացվել: Խնդիրներ կային նաեւ բողոքի քննության լիազորագրերի հետ կապված… »,- թվարկում   է  Գնել Մուղնեցյանը:

Վերաքննիչ դատարանի կողմնակալ որոշում հօգուտ բանկի եւ ի վնաս բիզնեսի ակնհայտ է: Պատճառը կարելի է ենթադրել: Բազմաթիվ լծակներ ու հնարավորություններ ունեցող բանկը այնքան էլ հեշտությամբ չի պատրաստվում տեղի տալ , ենթարկվել օրենքին ու վճարել բավականին մեծ գումար կազմող տուգանքը: Գործը արդեն վճռաբեկ դատարանում է: Սպասենք արդարադատության իրականացմանը: Չ՞է որ Նոր Հայաստանում պետք է գործեն նոր մեթոդներ ու ազնիվ բիզնեսի համար նաշխանշվեն նոր ճանապարհներ:

yerevaklur.am


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: