ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»

20 հոկտեմբերի, 2017 | 08:45

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

«Էդիթ-Պրինթ» հարատարակությունը լույս Է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Սերգո Երիցյանի և տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Արմեն Ճուղուրյանի համահեղինակած “Բոլոնիայի գործընթացի ուղենիշերը. Երևանից Փարիզ” խորագրով վերլուծական ձեռնարկը:

Գաղտնիք չէ, որ Բոլոնիայի գոր­ծըն­թացի քսանամյա զարգացումների ընթացքում եղան և ձեռք­բերումներ, և նաև դժվարություններ։ Մասնավորապես գործընթացին մասնակից բոլոր երկրներն էլ մեկ տասնամյակ անց համոզվեցին, որ կրթական բարեփոխումները երկար ժամանակ են պահանջում։ Եվ պատահական չէ, որ Բոլոնիայի գոր­ծըն­թացի զարգացումները թևակոխել են երկրորդ տասնամյակի վերջը: Սակայն, որքան էլ որ այդ գործընթացի ընթացքում ձեռքբերված արդյունքները բազմազան ու նպատակային են, այնուամենայնիվ՝ բավարար չեն ոչ միայն մեր հանրապետությունում, այլև Բարձրագույն կրթական եվրոպական տարածքի (ԲԿԵՏ) երկրներում անհրաժեշտ որակի կրթություն ապահովելու գործում, քանի որ կրթությունը միշտ էլ զարգանում է կյանքին համընթաց:

Բնակա­նաբար, ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը չէր կարող չանդրադառնալ Բոլոնիայի գործընթացի հետագա ընթացքի վրա, որի մասին համընդհանուր կողմերով նշվեց նաև Երևանյան հռչակա­գրում (2015) և իր հրատարակված ձեռնարկում ներկայացված է խորը վերլուծությամբ:

Գրքում հեղինակները ներկայացնում են նաև Բոլոնիայի համաձայնագրի զարգացումները, միասնական կրթական տարածքի ձևավորման ճարտարապետությունը, այն արդյունքները, որոնց հիմնական սկզբունքների  արմատավորման գործում հասել են մասնակից երկրները:

Սկզբունքորեն անդրադառնալով Բոլոնիայի  գործընթացի  քսանամյա հետագծին` հեղինակները  շեշտը դնում են այն իրողությանը, որ բարեփոխումները կրթական ասպա­րեզում ժամանակատար՝ երկար ժամանակ պահանջող են, քանի որ առաջ են գալիս տարբեր իրավիճակներ` տարբեր երկրների հնարավորություններից ելնելով: Մի կողմից՝ կյանքին համաքայլ լինելու  իրողությունը, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու  գործոնները, մյուս կողմից էլ` ինտեգրման, ընդհանուր  տարածք ձևավորելու անհրաժեշտությունը ավելի կշռադատված, ծրագրային  ու  հեռահար են դարձնում  կատարվող քայլերը: Այս պարագայում հրամայական է դառնում  կրթական տարածքը ավելի ու ավելի բաց պահելու անհրաժեշտությունը, մասնավորապես ապահովելու, ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների շարժունակությունը: Մանավանդ, որ նման զարգացումները արդեն ձևավորել են կրթական երեք  աստիճանների անելիքները: Եվ եթե Հայաստանի կրթական տարածքը ընդհանուր առմամբ  անցում է կատարել  առաջին երկու աստիճաններին` բակալավրիատ ու մագիստրատուրա, ապա դոկոտորանտուրայի աստիճանը դեռևս լիովին գիտակցված, ընկալված, մշակված չէ: Հեղինակները դրան անդրադառնում են «Հետբուհական կրթության հիմնախնդիրները» հատվածի շարադրանքում:

Ինչ խոսք, որ ամփոփելով  իրենց ասելիքը  << Փարիզյան գագաթնաժողովին ընդառաջ >> գլխում  ձգտել են ներկայացնել այն խնդիրները, որոնք ծառայացած են կրթական համակարգի առջև:

Օրինակ Երևանյան գագաթնաժողովում,  բարձրացվեց  կրթական աստիճանների  ավտոմատ ճանաչման  մեխանիզմների ստեղծումը` առաջին պլան մղելով  կրթական աստիճանների  ճանաչման  դյուրացումը:  Ընդգծվեց նաև, ժամանակն է, որ  փոխ­վստահության միջոցով  քանակական ցուցանիշներից անցում  կատարվի որակակա­նին:

Հեղինակները ընդհանրացնելով ասելիքը ընդգծում են, որ «ներկայիս գլոբալացումը,  փակ տեխնոլոգիական զարգացումները  ուսուման նոր ձևեր են  պահանջում: Ուսանողա­կենտ­­րոն  ուսուցումը և շարժունությունը  ուսանողներին կօգնեն զարգացնել կարողություններ, որոնք նրանց անհրաժեշտ են փոփոխվող աշխատաշուկայում»:

Բոլոնիայի գործընթացի հաջորդ հան­գրվանը Փարիզի գագաթնաժողովն է, որը ձեռնարկի հեղինակ­ներին նոր խոհերի ու մտորումների առիթներ կարող է տալ: Իրոք, բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ձևավորման ուղղությամբ նոր հիմնախնդիրներ են առաջ գալիս Երևանից Փարիզ ճանապարհին, և սպասում իրենց լուծումներին, օրինակ, մասնավորապես, թե ինչո՞ւ է դանդաղում կրթական արդյունքների փոխճանաչման գործընթացը, կամ թե ինչո՞ւ է դեռևս ոչ այնքան լավ վիճակում գտնվում ուսանողների շարժու­նությունը եվրոպական կրթական տարածքում:

Ահա այս և նմանատիպ հարցադրումներով են հանդես գալիս հեղինակները,  հանրության դատին հանձնելով Բոլո­նիայի գործընթացի հետագա ուղենիշներին առնչվող իրենց մեկ­նա­բանություններն ու մտորումները, որոնք ոչ միայն կհետաքրքրեն կրթության կառավարիչներին, ուսանող­ներին և պրոֆեսորադասախոսական համակազմին, այլև կրթա­կան բարեփոխումներին  հետամուտ լինող ընթերցողին:

 

Կարինե Տիտանյան

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
3. Կրթության խնդիրները, գումարները, հարգանքն ու ապագան. հանդիպում- քննարկում
4. Գերմանիան ճանաչում է ՀՀ դպրոցական ավարտական վկայականները. հայ շրջանավարտները կարող են դիմել գերմանական բուհեր
5. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
6. «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
7. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
8. Չինական դասական պոեզիայի հարստությունը
9. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
10. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: