ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում

24 սեպտեմբերի, 2018 | 16:34

Սեպտեմբերի 22֊ին Նորվեգիայի Կրագերո քաղաքում ձեռամբ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի տեղի ունեցավ հայկական Խաչքարի օրհնության և օծման արարողություն։

Խաչքարը տեղադրվել էր Նորվեգիայում բնակվող Հովհաննես Բայադյանի հովանավորությամբ։ Արարողությանը ներկա էին Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրան,Նորվեգիայի եկեղեցական վարչության անդամներ,հայ համայնքի ներկայացուցիչներ, Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը և նորվեգացի հյուրեր։

Խաչքարի բացման արարողությունից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հովհաննես Բայադյանը, քաղաքապետ Յոնե Բլիկրան։ Հնչեցին տարբեր կատարումներ նորվեգական երգչախմբի և հայ կատարողների մատուցմամբ։ Արարողությունը փակվեց հայրապետական պատվիրակ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի օրհնության խոսքով։ Վերջում բոլորը հրավիրվեցին սիրո ճաշի։

Աղբյուր՝ ter-hambardzum.net


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին
2. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
4. Ուկրաինա. Խերսոնում նոր խաչքար է օծվել
5. Գերմանիայի Քյոլն քաղաքում օծվեց հայկական խաչքար
6. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
7. Ռումինիա. Գեորգենում բացվել է Հայ համայնքի տունը եւ տեղադրվել հայկական խաչքար
8. Ջութակահարուհի Լուսինե Ազիզյանն արժանացել է նորվեգական մրցանակի
9. Լույս է տեսել ՕՐԵՐ-ի բացառիկ համարը՝ նվիրված Հովհաննես Այվազովսկուն, նաեւ Դանիայի եւ Նորվեգիայի հայկական համայնքներին
10. Դեսպան Արզումանյանը նույնպես հերքում է հրապարակումը եւ բաց երկխոսության հրավիրում բոլորին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: