ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նորա Արմանի

13 նոյեմբերի, 2012 | 21:05

 Պրոֆեսիոնալ թատրոնը միշտ գնահատվել է

 Եգիպտահայ ամերիկաբնակ հայտնի դերասանուհի եւ բեմադրիչ Նորա Արմանիի հետ մեր հանդիպումները թեեւ հաճախ են եղել, սակայն առաջին անգամն է, որ նրա  ստեղծագործությանը լայնորեն անդրադառնում ենք «Օրեր»ի էջերում։

 

 

Նորա Արմանին ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, նախնական ուսումը ստացել է տեղի Նուբարյան Ազգային վարժարանում, այնուհետեւ անգլիական դպրոց է հաճախել եւ ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա եւ թատրոն։ Հետո նույն ուղղությամբ սովորել եւ ավարտել է Լոնդոնի տնտեսության եւ քաղաքական գիտությունների  դպրոցը (London School of Economics)։ Թատերական կրթությունը ստացել է Լոնդոնի Դրամատիկական Արվեստի թագավորական ակադեմիայում ‘  (RADA), Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։  Հետեւել է տարբեր թատերական ծրագրերի Փարիզում եւ Լոնդոնում, աշխատակցելով Իրինա Բրուքի եւ նրա հոր աշակերտ`Յոշի Օիդայի հետ, ինչպես նաեւ Արիան Մնուշկինի (Theatre du Soleil)  հետ։  Արժանացել է Հարավային Կալիֆոռնիայի ՙ«Ոսկե Աստղ Հալո» մրցանակին, եւ 2 անգամ՝ Լոս Անջելեսի «Կալիֆոռնիայի դրամաԼոկ»ի (թատրոնի Օսկարն է համարվում) մրցանակին։ Լավագույն դերասանուհու մրցանակ է ստացել Սիունիկի կինոփառատոնում։ Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV եւ ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերում, որոնց ցանկը կարող եք տեսնել այս հասեցում`www.noraarmani.com 

Ութսունականներից մինչեւ հիմա Նորա Արմանին ակտիվորեն համագործակցել է Ժիրայր Բաբազյանի հետ` ներկայացնելով «Արարատյան կայան» հայտնի գործը։  Նրանք խաղացել են բազմաթիվ ներկայացումներ եւ նկարահանվել տասնյակից ավելի ֆիլմերում, Նորան ելույթներ է ունեցել Սիդնեյի օպերային բեմում, Մետրոպոլիտեն թանգարանում, Լոնդոնի Ռիվերսայթ ստուդիաներում, Կահիրեի օպերայում։ Նորան նաեւ 1993-ից Սունդուկյանի անվան թատրոնի պատվավոր անդամ է։  

Դերակատարումներից զատ,Նորան նաեւ բեմադրիչ ու թատերգակ է։ Վերջին տարում նա Նյու Յորքում բեմադրել է Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները, իսկ Սարոյանը՝ նաեւ Երեւանում։ Նրա գրությունները եւ բանաստեղծությունները հրատարակվել են զանազան հավաքածուների մեջ։ «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» եւ «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը ձայնասփռվել են Ֆրանսիական ռադիոյով եւ Նյու Յորքի համալսարանում։ Այժմ  Նյու Յորքում ապրում է իր ամուսնու՝ Արէտ Սբէնջեանի հետ, եւ հաճախ  ծրագրերով հանդես է գալիս Փարիզում եւ Երեւանում։  

Սիրելի Նորա, երկար  տարիներ հանդես եք գալիս թե՛ սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի տարբեր բեմերում։ Ինչպիսի՞ն է այսօրվա հայ հանդիսատեսը, թատրոնի ո՞ր ժանրն է ավելի ընդունելի։

-Հայ հանդիսատեսը կուզեմ երկու մասի բաժանել՝ սփյուռքահայ եւ հայաստանցի հանդիսատեսի։ Սփյուռք եւ Հայաստան երկվություն չեմ ուզում ստեղծել, բայց հայերեն լեզվով ներկայացումների պարագայում Հայաստանի հանդիսատեսը շատ ավելի զարգացած է, միջազգային թատրոնին ավելի տեղյակ եւ ընդհանուր ճաշակն ավելի բարձր է, եւ նրա հետ հնարարվոր չէ կատակել։ Հայաստանի հանդիսատեսը չի սիրում  թեթեւ կամ անիմաստ ներկայացումներ, թեեւ դա բոլոր խավերին չի վերաբերում։ Կա նաեւ մի շերտ, որը նույնպես նման ծիծաղաշարժ ներկայացումներ է սիրում, ինչը նույնպես իր տեղն ունի։ Նկատի ունեմ դասական, սոցիալական բնույթի, որոնք լուրջ մարդկային փոխհարաբերությունների հարցեր են լուծում,  թատերագրությունները, որոնք շատ ավելի քիչ են Հայաստանից դուրս։ Ավանդական թատրոնի բոլոր հարցերը սփյուռքի պայմաններում խախտված են։ Իհարկե, այլ էր վիճակը 19-րդ դարի վերջին եւ 20-ի սկզբին Պոլսում, Թիֆլիսում։ 40-ականների, 50-ականների շրջանից հետո, քանի որ հետեւողականություն չկա, քիչ թվով լավ ներկայացումներ կան։ Նպատակը դարձել է ժողովրդին զվարճացնելը, եւ սփյուռքի մեջ ներկայացումների մակարդակը շատ ընկել է։ Չենք կարող ասել, որ թատրոն չկա, բայց ժողովրդի, հանդիսատեսի  ընդհանուր պատրաստություն չի կատարվում, երկուստեք խախտում են։ Դերասանը մտածում է լուրջ բան չանել, կարծելով, որ հակառակ դեպքում չեն գա իր ներկայացումներին, կձանձրանան։ Եվ մատուցում են ծիծաղաշարժ գործեր, քանի որ դա է պահանջարկը։ Մի մասն էլ չի գալիս թատրոն, մտածելով, որ ցածր բաներ են ներկայացնում։ Դա է պատճառ դառնում, որ  ավանդույթը խախտվում է, հասկանում ես, որ այն մակարդակը չկա, ինչ որ Հայաստանի թատերասեր ժողովուրդն ունի։ Այս գնահատականներս վերաբերում են միայն հայերեն ներկայացումներին։ Քանի որ, երբ անգլերեն ես ներկայացնում, նույնիսկ եթե նյութդ հայկական է,  ժողովուրդը տարբերվում է, եւ գալիս են ոչ միայն հայերը, ովքեր հայերեն չգիտեն, այլեւ՝ օտարները։ Եթե միջին հանդիսատեսը Ամերիկայում եւ Եվրոպայում  որոշել է թատրոն գալ, կնշանակի որոշակի սեր ու պատրաստվածություն ունի թատրոնի նկատմամբ, որ եկել է։ Այսպիսին է թատրոնի ընդհանուր ընկալումը։

Դա է վկայում նաեւ «Արարատյան կայանի» մեծ հաջողությունը աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում։ Մեկ տասնամյակ շարունակ խաղացել եք, եւ յուրովի ռեկորդ եք սահմանել։ Ո՞րն է այդ հաջողության գաղտնիքը։ 

-Գաղտնիքը ներկայացնելու ձեւի մեջ է։ Շատ անգամ, երբ իմանում էին, որ ներկայացման հիմքը հայ պոեզիան է, տարակուսում էին, թե հանկարծ կարող է ձանձրալի լինել։ Պոեզիան միայն ասմունք էին պատկերացնում։ Իսկ մենք շատ ազատ վերաբերվեցինք պոեզիայի հետ, եւ որոշեցինք բեմականացնել, խաղարկային դարձնել եւ պատմության վերածել՝ մի բանաստեղծությունը մյուսին կապելով շղթայով, ներկայացրինք հայ կնոջ ու տղամարդու հանդիպումը։  Պոեզիան դարձրել էինք մեր հերոսների  անձնական կյանքի պատմություն, որտեղ մի շարք դժվարություններից հետո գալիս է  հաղթական ավարտը։  Ամբողջ ներկայացումը  դարձավ մի ճանապարհ՝ հայ գրականության միջով։ Միայն Ժիրայրը եւ ես չենք խաղացել ներկայացումը։ Ինչպես գիտեք, Լոս Անջելսում երկու երիտասարդի պատրաստեցի, եւ նրանք նույնքան ջերմ զգացումներ առաջացրին հանդիսատեսի մոտ։ Դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ հաջողության պատճառը միայն մենք չենք, այլ մեր գրականությունն այնքան հարուստ է, որ որեւէ հանդիսատես, նույնիսկ օտար, կարող է նույն ձեւով ըմբոշխնել։ Այդ ներկայացումը միայն  անգլերեն եւ ֆրանսերեն ենք խաղացել, մտածելով մեր արժեքները ներկայացնել օտար հանդիսատեսին, այդ պատճառով էլ ամենատարբեր հանդիսատես ենք  ունեցել եւ հաջողության հասել։ Երբ օտար լեզվով ես հանդես գալիս, ասպարեզը շատ մեծ է։


Առնչվող նյութեր
1. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
2. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
3. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
4. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: