ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամը» կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել

05 դեկտեմբերի, 2015 | 19:29

Harut SasunyanԳլենդել, Կալիֆորնիա  – 2015 թ. դեկտեմբերի 1-ին Գլենդելում հիմնադրվեց շահույթ չհետապնդող մի նոր կազմակերպություն՝ «Հայաստան Արցախ հիմնադրամը», որի նպատակն է լայնածավալ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Նկատի ունենալով հայկական երկու հանրապետություններում տիրող համատարած աղքատությունը և գործազրկությունը, «Հայաստան Արցախ հիմնադրամի» առաքելությունն է՝ շարունակել  մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որ Միացյալ հայկական հիմնադրամը իրականացրել է վերջին 26 տարիների ընթացքում՝ 720 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն տրամադրելով Հայրենիքին:  «Հայաստան Արցախ հիմնադրամը» կղեկավարեն Հարութ Սասունյանը՝ որպես նախագահ, և Նուրիցա Աբուժամրան՝ որպես ծրագրի տնօրեն, որոնք նմանօրինակ պաշտոններ զբաղեցրել են Միացյալ հայկական հիմնադրամում՝ մինչև վերջինիս գործունեության դադարեցումը 2015 թ. նոյեմբերի 30-ին:

 

«Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներն են Վիտալի Գրիգորյանցը, Հարութ Սասունյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Միքայելյանը և Նուրիցա Աբուժամրան:

 

Հանրահայտ գործարար Վիտալի Գրիգորյանցը «Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ատենապետն ու գլխավոր բարերարն է: Նա նյութական անհրաժեշտ միջոցներ կհատկացնի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի միլիոնավոր դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն տրամադել ամեն տարի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, դպրոցներին, մանկատներին և տարբեր բարեգործական հաստատությունների՝ նրանց տրամադրելով կենսական անհրաժեշտության դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, գյուղատնտեսական սարքավորումներ, համակարգիչներ, ձմեռային հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, գրքեր և բազմաթիվ այլ ապրանքներ:

«Հայաստան Արցախ հիմնադրամի» հասցեն է՝ 1101 North Pacific Avenue, Suite 204, Glendale, CA 91202, հեռախոս՝ (818) 241-8900, ֆաքս՝ (818) 241-6900


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
3. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
4. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
7. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
8. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
9. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: