ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նորամուծություն միայն Չեխիայում. նոր սերնդի կարդիոխթանիչներ են տեղադրված չեխերի սրտերում

16 հունվարի, 2013 | 14:42

ՊՐԱՀԱ. – Աշխարհում առաջին 16 հիվանդներն այժմ ապրում են նոր սերնդի առանց լարերի կարդիոխթանիչներով (կարդիոստիմուլյատորներով)։ Այս մասին չեխական ռադիոյին հաղորդել է Նա Հոմոլցե հիվանդանոցի (Na Homolce) սրտաբանության բաժանմունքի գլխավոր բժիշկ Պետր Նեուժիլը, որն էլ հենց կատարել է վիրահատությունները։  Նոր տեսակի խթանիչը դրվում է ոչ թե կրծքավանդակում՝ ողերի տակ, այլ հենց սրտի մեջ։  Նման մեկ վիրահատություն էլ կատարվել է Հոլանդիայում։

Այս հեղափոխական սարքը (Leadless Cardiac Pacemaker) արտադրում է ամերիկյան Nanostim ընկերությունը։ Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 2012թ· դեկտեմբերի 2ին։  Բժիշկ Նեուժիլը  հայտարարել է, որ այս տարվա ընթացքում Չեխիայում 50 հիվանդի սրտերում կդրվի նորագույն այս սարքը, իսկ մնացյալ Եվրոպայում դրա կիրառությունը կսկսվի հաջորդ տարվանից։

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: