ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի անդրանիկ համերգը

14 հունիսի, 2018 | 10:56

Հայ ավանդական երաժշտության շատ գեղեցիկ կատարմանն ականատեսն եղանք հունիսի 13-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն, որտեղ իր գեղեցիկ կատարումներով ու անդրանիկ համերգով ելույթ ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը` գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ թառահար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Համույթը հիմնադրվել է 2015 թվականի սեպտեմբերին։ Հիմնական նպատակն ու գաղափարն է՝  անաղարտ պահել հայկական մշակույթն ու ճանաչելի դարձնել հայկական ժողովրդական նվագարանները:

Նովա համույթը

Համերգը  նվիրված էր հայության սիրելի մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառմանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ: Համերգային երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան) և «Գուսան» անսամբլի երաժիշտները:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության
հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարությունյանն ու «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ թառահար Հովիկ Սահակյանն, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին բոլոր կազմակերպիչներից ու հանդիսատեսից,հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես են գալու նորանոր ծրագրերով,պահպանելով հայ ավանդական երաժշտության բոլոր բաղկացուցիչ տարրերը:
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

Նովա համույթը


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: