ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նոբելյան մրցանակակիր Խուան Սանթոսը առաջնորդվել է ռումինահայ Վարուժան Ոսկանյանի գրքով

,,Ամեն ժողովուրդ ունի իր Շշուկների մատյանը
14 հոկտեմբերի, 2016 | 22:56

Վարուժան Ոսկանյանը գրավեց  չեխ ընթերցողին՝ իր գրքով եւ մտքերով

varuzan-voskanyan-praha-3ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- Ռումինահայ հայտնի գրող,  քաղաքական- հասարակական գործիչ , սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ  հանդիպումը Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում նվիրված էր  նրա հանրահայտ ,,Շշուկների մատյանը,,  գրքի չեխերեն հրատարակության  շնորհանդեսին։

Թեեւ ՕՐԵՐ ամսագրի նախաձեռնությամբ, դեռեւս 2015-ի դեկտեմբերին  Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք հրատարակությունների շարքում  Պիսեցկա Բրանա սրահում արդեն ներկայացվել էր այդ գիրքը, սակայն  հոկտեմբերի 13-ի ձեռնարկը արժեքավոր էր հեղինակի ներկայությամբ ու մեկնաբանություններով։

Երեկոն, որը  կազմակերպել էր Պրահայի Ռումինական մշակույթի ինստիտուտը, ներածական խոսքով բացեց Կարլի համալսարանի ռումինագիտության ամբիոնի ղեկավար, դոկտոր Լիբուշե Վալենտովան, ով հակիրճ ներկայացրեց ռումինահայ գրողի կենսագրությունը, նշելով նաեւ, որ նա Ռումինիայի գրողների միության փոխնախագահն է եւ Ռումինիայի Հայոց միության նախագահը, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարարը։ Նշվեց նաեւ, որ ձեռնարկին ներկա է Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Այնուհետեւ ,,Շշուկների մատյանի,,  չեխերենի թարգմանչուհի Յարմիլա Հորակովան ներկաներին խորհուրդ տվեց կարդալ այդ հրաշալի գիրքը, որը սկսվում է Վարուժան Ոսկանյանի մանկության քաղաքի՝ Ֆոքշանի նկարագրությամբ ու անցնում ընտանիքի պատմությանը,  Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին, հայ ժողովրդի ցեղասպանությանը։ Գիրքն ընթերցելիս զգացվում է նաեւ հեղինակի հումորը։ Թարգմանչուհու ասելով,  թարգմանելիս ինքն իմացել է , թե իրականում ինչ է իրենից ներկայացրել Օսմանյան կայսրությունը ,ինչ երկրներ են Սիրիան եւ Հայաստանը, իսկ ամենամեծ հայտնությունն այն էր, որ հայերը խոսում են արեւելահայերեն եւ արեւմտահայերեն։

varuzan-voskanyan-2016-praha-1Վարուժան Ոսկանյանն ու Յարմիլա Հորակովան ռումիներեն եւ չեխերեն մի քանի հատված ընթերցեցին գրքից, որից հետո հեղինակը խոսեց իր  գրքի, գրականության ու մշակույթի մասին։

,, Այն պահից, երբ ընթերցողն սկսում է կարդալ գիրքը, նա դառնում է այդ գրքի հեղինակը, քանի որ գիրքն ընդունում է յուրովի,,- ասաց նա։  ,, Այս գրքում ես աշխարհի պատմությունն եմ տալիս՝ մեկ մարդու կենսագրությամբ։ Ամեն մարդու կյանքն իր մեջ ներառում է ողջ մարդկության պատմությունը։ Երբեմն դա հասնում է էպոպեայի։ Իսկ ,,Շշուկների մատյանը,, նաեւ հայ ժողովրդի ինքնության մասին գիրք է։ Միեւնույն ժամանակ, սա միայն հայերի մասին չէ։ Եթե խոսվում է մի ժողովրդի ողբերգության մասին, ապա դա նաեւ վերաբերում աշխարհի բոլոր ժողովուրդներին։ ,,Շշուկների մատյան,,ը 20-րդ դարի ինքնակենսագրությունն է, որից  ցավոք 21-րդ դարում դեռ չենք կարողանում բաժանվել,- ասում է Վարուժան Ոսկանյանը։

varujan vosganjan knihaՆրա կարծիքով. ,,Ամեն ժողովուրդ ունի իր ,,Շշուկների մատյան,,ը։ Ես չեխական գրականություն լավ չգիտեմ, ու չեմ կարող ասել , թե որ գիրքն է չեխական ,,Շշուկների մատյան,,ը՚՚։

Գիրքն արդեն լույս է տեսել 18 լեզուներով, իսկ 2017-ին լույս կտեսնեն նաեւ գրքի սերբերեն, խորվաթերեն, անգլերեն եւ նորվեգերեն թարգմանությունները։ Թուրքերենի թարգմանությունն արդեն պատրաստ է եղել, բայց Թուրքիայում ստեղծված կացության պատճառով, թարգմանիչը դուրս է եկել երկրից եւ գիրքը չի հասցրել տպարգել։

Հետաքրքիր է, որ Կոլումբիայի նախագահ Սանթոսը շնորհակալություն է հայտնել Վարուժան Ոսկանյանին այս գրքի համար, գրելով, որ այն իր համար ուղեցույց է եղել ընդդիմադիր խմբերի հետ  բանակցությունների ժամանակ։ Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Սանթոսը խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ այդ բանակցությունների հաջող ավարտի համար։ Հետեւաբար հայ գրողի գրքի արժեքն ավելին  է եւ իզուր չէր, որ մի քանի տարի առաջ  էլ ,,Շշուկների մատյանն՚՚ էր ներկայացվել  գրականության Նոբելյան մրցանակի։

Ռումինահայ ճանաչված գրողը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման, հայերի ու թուրքերի հարաբերությունների, ներման ու մոռանալու գաղափարախոսության մասին։

,, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ, այլ մշակութային։ Նույնը եղել է նաեւ Հոլոքոստի պարագայում։ Մարդիկ Հոլոքոսթի մասին իմացել են գեղարվեստական սերիալներից, եւ ոչ թե քաղաքականությունից,,- ասաց նա։

varujan-vosganyanԻ դեպ, կարելի է ասել նույն վիճակն է եղել Չեխիայում։  Չեխերը Հայոց ցեղասպանության մասին հիմնականում իմացել են  Ֆրանց Վերֆելի ,,Մուսա լեռան 40 օրը, ,գրքից։

Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը պատասխանեց նաեւ ներկաների հարցերին, մասնավորապես ասելով, որ իր համար դյուրին է համատեղել  տնտեսագետի եւ գրողի գործունեությունը, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մշակութային կողմը։

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում եւ ամենակարեւորը ներկաները հիացան ռումինահայ մտավորականի ու քաղաքական գործչի բարձր մակարդակով, ով հիանալի խոսեց ոչ միայն  21-րդ դարի մարտահրավերների, փախստականների ճգնաժամի մասին, այլեւ  գրականության ու մշակույթի առաքելության մասին։

Ցավոք, լեփլեցուն դահլիճում  բացակա էր չեխահայ երիտասարդությունը, որի համար շատ ուսանելի կլիներ անվանի գրողի ելույթը։

Հ.Ասատրյան, Լուսանկարները՝ հեղինակի

Պրահա, ՕրերOrer.eu

Սենատոր, գրող Վարուան Ոսկանյանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը

Սենատոր, գրող Վարուժան Ոսկանյանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը

 

varuzan-voskanyan-praha-5varuzan-voskanyan-praha-6


Առնչվող նյութեր
1. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
2. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
7. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: