ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նշվեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման 13-րդ տարելիցը

07 սեպտեմբերի, 2017 | 07:42

 

Սեպտեմբերի 5-ին Երևանի Կոմիտասի անվան երաժշտության տանը մեծ հանդիսավորությամբ Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ մեծ շուքով  նշվեց միության 13-րդ տարելիցը:

 «Նարեկացի» արվեստի միությունը, չընդhատելով յուրաքանչյուր տարին հայ մեծանուն արվեստագետներից մեկին նվիրելու ավանդույթը, այս տարին նվիրել է հայ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանին։

Միջոցառման բացումը տերունական աղոթքով կատարեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե Հայրապետյանը:
Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը, ով ներկայումս Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի (ԱՄՆ) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, ինչպես նաև «Բելֆրի» սիմֆոնիկ նվագախմբի և Լոս Անջելեսի հայ համայնքի երգչախմբի երաժշտական մասով տնօրենը:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ելույթ ունեցան ծրագրի ղեկավար և մենակատար Լուսինե Ազարյանը (սոպրանո), մենակատար Պողոս Եղիազարը (տենոր), մենակատար Սմբատ Խալաթյանը (ժողովրդական երգիչ), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), «Նովա» ազգային նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար`Հովիկ Սահակյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան):

Երեկոյի վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանն, ով իր երախտագիտության խոսքերն ուղղեց բոլոր կազմակերպիչներին, աջակիցներին, մասնակիցներին, ինչպես նաև հանդիսատեսին երեկոյին մասնակցելու ու աջակցելու համար: Իսկ ելույթի վերջում նա խրախուսական նվերներ հանձնեց մի շարք մասնակիցների`հույս հայտնելով, որ նրանց միջև կապերը կամրապնդվեն:
Այսպիսով`անվանի արվեստագետների և տաղանդավոր երիտասարդների համախմբման միջոցով ՆԱՄ-ն իր առջև է դնում ազգային մշակույթի հարատև առաջընթացին նպաստելու վեհ առաքելությունը՝ շարունակելով կյանքի կոչել բազմաթիվ մեծամասշտաբ մշակութային նախագծեր և ծրագրեր:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները`Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Հերոսներն անմահ են. Մշակութային ձեռնարկ Նարեկացի արվեստի միությունում
2. Սօսի Գևոնեանի «Մինչև հոգիների աճուրդը» գիրքը ներկայացվեց «Նարեկացի»ում
3. Սայաթ-Նովա. «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկո
4. Երեքդարյա դադարից հետո հայ խազագիր շարականն առաջին անգամ հնչում է իր բնագրային ճշգրտությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: