ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նշվեց Երևանի 2800 ամյակը

22 հոկտեմբերի, 2018 | 14:01

 

2018 թվականը հայ ժողովրդի համար հոբելյանական է համարվում:Այս տարի ազգովի նշում ենք առաջին հանրապետության հիմնադրման 100,մեր շատ սիրելի մայրաքաղաք Երևանի 2800 տարելիցներն,ինչպես նաև նշելու ենք Ֆրանկաֆոնիայի 25 ամյակը: Խոսենք հայության սիրված վայրի,Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված անցկացվող տոնական  միջոցառումների մասին: 2018 թվականի հոկտեմբերի 21 էր: Լուսապայծառ ու տոնական տրամադրությամբ լեցուն օր: Համայն հայության մայրաքաղաք Երևանը լեփ-լեցուն էր ինչպես հայերով,այնպես էլ օտարերկրացիներով,ովքեր ականատեսն եղան մի շարք հետաքրքիր ու յուրահատուկ մշակութային,մարզական,ազգագրական  միջոցառումներին:

Վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում 2800-ամյա Երևանի ծննդյան օրը խորհրդանշող տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության hրապարակում՝ գալահամերգով: Հազարավոր երևանցիներ, քաղաքի հյուրեր, օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետն ու աշխատակազմը մասնակիցն են դարձել տոնական երեկոյի եզրփակիչ գալահամերգի: Շնորհավորելով բոլորին Երևանի 2800-ամյակի առթիվ` քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է. «Սիրելի երևանցիներ, մեր մայրաքաղաքն այսօր դարձավ 2800 տարեկան: Ինձ համար մեծագույն պատիվ է այս պատմական օրը կանգնած լինել ձեր առջև և ներկայացնել Երևանը, ներկայացնել ձեզ: Իրականում, հարգելիներս, մենք չենք գիտակցում, թե որքան բախտավոր և երջանիկ մարդիկ ենք: Մենք այսօր կանգնած մեր հայրենի հողում, տոնում ենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակը: Մենք բախտավոր ու երջանիկ ենք, որովհետև երևանցի ենք: Ես բազմիցս նշել եմ, որ երևանցի են բոլոր նրանք, ովքեր Երևանը համարում են իրենց հարազատ վայրը: Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Ես հպարտ եմ, որ երևանցի եմ, հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, հպարտ եմ, որ այսօր նշում ենք մեր հինավուրց քաղաքի 2800-րդ հոբելյանը: Ինչեր ասես, որ չի տեսել մեր քաղաքը, բայց այսօր կանգնած է հպարտ և նայում է միայն առաջ: Ինձ այսօր հարցրեցին, թե ձեր կարծիքով ո՞րն է Երևանի ծննդյան օրվա ամենալավ նվերը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր ամենալավ նվերը հենց երևանցիներն են, ինչպես նաև համայն հայության ջերմությունը, ազատ ու հպարտ մարդիկ, ովքեր միասնաբար այս տարի կարողացան ձեռք բերել ազատություն և հիմք դնել նոր ժողովրդավարության: Սրանից լավ նվեր՝ դժվար է պատկերացնել, քանի որ նաև մեր երեխաներն են ապրելու Երևանում: Հարգելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ համայն հայությանն ու ասում՝ սիրում եմ քեզ, Երևա՛ն»:2800-ամյա Երևանի տոնական օրը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի հետ անցկացնելու նպատակով Երևանի քաղաքապետը շրջել է տոնական Երևանում, հետևել տարբեր բեմահարթակներում կազմակերպված միջոցառումների ընթացքին: Քաղաքապետը շնորհավորել է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին տոնի առթիվ, մաղթել բարձր տրամադրություն և լուսանկարվել նրանց հետ: Տոնախմբության մասնակից երևանցիներն իրենց հերթին շնորհավորել են Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու և Երևանի օրվա առթիվ ու հույս հայտնել, որ առաջիկա տարիներին իրականություն են դառնալու իրենց բոլոր սպասելիքները:2800-ամյա Երևանում հոբելյանական միջոցառումները շարունակվեցին նաև երեկոյան:

Մայրաքաղաքը բնութագրող ու այցեքարտային վայրերից մեկում՝ Կասկադ համալիրում, ավանդույթի համաձայն, ջազի բեմահարթակն էր: Իր հոբելյանը նշող Երևանին իրենց կատարումներով շնորհավորեցին հայկական ջազի ամենասիրված արտիստները՝ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի և Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:Ջազային երեկոն «ավանգարդ ֆոլքի» ինքնատիպ ռիթմերով լցրեց երեկոյի հատուկ հյուր Արտո Թունջբոյաջյանը: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պարի պետական, Երգի պետական համույթները, ինչպես նաև «Գութան», «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Բերդ» և ազգագրական այլ խմբեր:Մայրաքաղաքի հոբելյանը շնորհավորելու էին եկել նաև Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական համույթը և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը: Ազատության հրապարակում ու հարակից փողոցներում հնչում էին ազգային երաժշտությունը, իսկ երգերն ու պարերը բեմահարթակից տեղափոխվեցին հրապարակ՝ ներկաներին հնարավորություն տալով կատարողներին հավասարապես ձայնակցել և պարել:Երևանի 2800-րդ հոբելյանի առիթով կազմակերպված միջոցառումները նախատեսվել էին ամենատարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակը մեկտեղել էր դասական երաժշտության սիրահարներին: Հաջորդաբար բեմում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի կամերային երգչախումբը, ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթը, ինչպես նաև՝ երաժշտական ու արվեստի դպրոցների հավաքական սիմֆոնիկ նվագախումբը: Հագեցած ծրագրում հնչել են նաև Երևանին նվիրված դասական ստեղծագործություններ: Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ կազմակերպած տոնական բեմերից մեկն իր շուրջն էր համախմբել ռոք երաժշտության սիրահարներին: Այս տարի ռոքի սիրահարներին էր տրամադրվել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածը: Իրենց երկրպագուներին ռոքի խելահեղ ռիթմ են հաղորդել հանրահայտ և սիրված «Նեմրան», «Որդան կարմիրը», «Բամբիռը», «Դոգման», «Բոյինգը» և հանդիսատեսի համակրանքը վայելող այլ խմբեր:Հարկ է նշել, որ ռոքը վաղուց արդեն համարվում է երևանցիների ամենասիրված երաժշտական ուղղություններից մեկը: Հենց այդ պատճառով ռոք համերգները վերջին տարիներին «Էրեբունի- Երևանի» առթիվ նախատեսված տոնական միջոցառումների անբաժան բաղադրիչն են դարձել: Սակայն մայրաքաղաքի 2800-րդ հոբելյանի ռոք ծրագիրն ավելի ընդգրկուն էր:

Մայրաքաղաքի բնակիչներն ու այս օրերին Երևանում գտնվող քաղաքի հյուրերը երևանյան փողոցներում ականատես են դարձել հերթական անակնկալի:Տոնական քայլերթի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը կատարել են մայրաքաղաքին նվիրված հայտնի ու սիրված երգերի մեղեդիներ:Մեկնարկելով Ազատության հրապարակից՝ փողային նվագախմբերի քայլերթը եզրափակվել է Հանրապետության հրապարակում:Երևանի հոբելյանին ինքնատիպ էին պատրաստվել մարզաշխարհի ներկայացուցիչները: Օրվա խորհրդով կազմակերպված տոնական միջոցառումների համատեքստում պարային ռիթմերի ուղեկցությամբ Կարապի լճում նախ ցուցադրական ելույթներով հանդես են եկել ջրային մարզաձևերի ներկայացուցիչները՝ վինդսերֆինգ, թիաբորդ, բայդարկաներ: Զուգահեռաբար, լճամերձ ճեմուղիներում իրենց մարզական հմտություններն են ցուցադրել ըմբշամարտիկները, բռնցքամարտիկները, արևելյան մարզաձևերի ներկայացուցիչները, ակրոբատները, գեղարվեստական և սպորտային մարմնամարզիկները, թեթև աթլետները, սուսերամարտիկները և բազմաթիվ այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն էլ համաժամանակյա խաղի սեանս է անցկացրել պատանի շախմատիստների հետ: Կարապի լիճը՝ հարակից տարածքով վերածվել էր տոնական մեծ մարզահարթակի:

Մշակութային յուրօրինակ խաչմերուկ դարձած Հյուսիսային պողոտայում ներկայացվեց տարազների ցուցադրություն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով: Երեկոյի ընթացքում ներկայացվել են դիզայներ Լիլիթ Մելիքյանի անհատական աշխատանքները: Հավաքածուն մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես քաղաքի օտարազգի հյուրերի շրջանում:Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում, Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը: «Մետրոնոմ» կենտրոնում բացվեց  «Հին ու նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը։ Այն  նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Երևանի պատմության թանգարանը։Ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2800-ամյակին։ Կներկայացվեն ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Արտաշես Վրույրի` ապակե սևանկարներից արված լուսանկարները /1927 թ./ և Երևանի պատմության թանգարանի տրամադրած մայրաքաղաքի հին լուսանկարներ, որոնք կպատմեն հին ու նոր Երևանի ճարտարապետական դիմագծի, շինությունների և նշանավոր անձանց մասին։Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր:Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ սիրելի երաժիշտներին մեկ բեմում հանդիպելու հնարավորության ու պարգևած տոնական բարձր տրամադրության համար:Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր: Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ սիրելի երաժիշտներին մեկ բեմում հանդիպելու հնարավորության ու պարգևած տոնական բարձր տրամադրության համար:Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով: Հարյուրավոր հեծանվորդներ 2800-ամյա Երևանի տոնական մթնոլորտի շունչն ու ջերմությունը զգացել են «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով կազմակերպված հեծանվավազքի ընթացքում: Միջոցառման մասնակիցները քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ իրենց երթը սկսել են Շահումյանի անվան հրապարակից ու խորհրդանշական ավարտի հասցրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքում: Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված է եղել երեխաների համար: Մարաթոնին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, սպորտային ակումբներ: Առանձին վազք է կազմակերպվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:Վազքուղին սկսվել է Շահումյան հրապարակից, անցել է Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով, այնուհետև շարունակվել դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, ապա՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկինի փողոցներով եզրափակվել մեկնարկային վերջնագծում:Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: Հատկանշական է, որ մասնակցության համար սահմանված վճարների հավաքված գումարի մեծ մասն ուղղվելու է բարեգործական նպատակների:Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մարաթոնին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 2500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ աշխարհի ավելի քան 30 երկրից:Մրցավազքի առաջին երեք տեղն զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների և պարգևատրվել: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ՝ «Ամենամեծ մասնակից թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ» և «Ամենալավ աջակցողներն ունեցող թիմ» անվանակարգերում:Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները:Մշակութային այսպիսի նախաձեռնություններն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունն ու նպաստում մշակութային երկխոսությանը:Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ:Միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Եվ այսպիսով՝ միջոցառումների մասնակից երևանցիները միմյանց, շնորհավորելով մայրաքաղաքի տարեդարձը, նկատել են, որ քաղաքում տիրող տոնական մթնոլորտն իրենց դարձրել է պատմական ու հիշարժան օրվա մի մասնիկը:«Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով:Գալահամերգն ուղեկցվել է օրվան համահունչ երևանյան սիրված կատարումներով, պատմական անդրադարձով ու բեմականացումներով: Հոբելյանական երեկոն եզրափակվել է տոնական հրավառությամբ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝

Սիրարփի Կարապետյանի;Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության,panorama.am-ի

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
2. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
3. Երեւանի 2800-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես
4. Արմեն Սարգսյանն ու Հայկ Մարությանը ,,Երեւան, իմ սեր,, հիմնադրամում
5. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
6. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
7. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
8. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
9. Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
10. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: