ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նյու Յորք. ԹԷՔԷԵԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՒՆ ԽՆԴՈՒՔԻ ԵՐԵԿՈՆ

02 մարտի, 2016 | 12:30

mher mkrtchian tateraxumb 2Լուրեր Նիւ Եորքէն

ԹԷՔԷԵԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՈՒՆ ԽՆԴՈՒՔԻ ԵՐԵԿՈՆ

Բոլորովին նոր նախաձեռնութեամբ մը հանդէս եկաւ ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբի դերասանական կազմը:  Նիւ եորքեան վազքին ու առօրեայ մարտահրաւէրներուն հետ քալող մեր համայնքին համար անհրաժեշտութիւն մը դարձած էր բերել ժպիտ հայ թատրոնով խանդավառ մեր հայրենակիցներուն այտերուն վրայ:  Մանաւա՛նդ անցեալ տարուան Ցեղասպանութեան դարադարձին հետ կապուած ծանր ու դասական յայտագիրներէն ետք Թէքէեան Մշակութային Միութեան պատասխանատուները ուզեցին զուարթ մթնոլորտ մը հրամցնել իր անդամներուն, բարեկամներուն ու ընդհանրապէս հայ թատերասէր հասարակութեան:

Անցեալին յաճախ մենակատարութեամբ ծիծաղի երեկոներ կազմակերպուած էին, սակայն այս մէկը խմբային էր մասնակցութեամբ 8 դերասան-դերասանուհիներու:  Յարութ Պարսումեանի մտայղացումով «Խնդուքի երեկոյ»ն նորութիւն մը բերաւ ազգային մշակութային մեր կեանքէն ներս:  Արդարեւ թատերախումբի անդամներ՝ Յարութ Չաթմաճեանի, Յարութ Պարսումեան, Րոյ Պահեան, Թալին Պահեան, Դալար Զօքեան, Արմենակ Գրուշեան, Խաչիկ Սարամինասեան, Շմաւոն Ադամեան բերին իրենց մասնակցութիւնը այս յայտագրին, որ կ’ընդգրկէր մանր դէպքեր մեր ազգային, ընտանեկան ու հասարակական կեանքէն:

Նիւ Եորք քաղաքի ու մասնաւորաբար Մենհեթընի մէջ նման թեթեւ ներկայացումներ, տարիներէ ի վեր, գտած են լայն ժողովրդականութիւն:  Ինչ որ յատկանշական էր այս պարագային, պահուած էր մաքուր հայերէն լեզուն եւ մակարդակը … հեռու պահելով հայոյանքներէ, թրքաբարոյ բառամթերքէ կամ մեր նկարգրին անյարիր ու անմակարդակ պատմութիւններէ, որոնք այլապէս ալ խնդուք կրնային յառաջացնել իւրաքանչիւրին մօտ:  Սակայն խումբը ամէն ջանք թափած էր պահելու ազգային, մեր ըմբռնողութեամբ, մակարդակը, ինչ որ ԹՄՄի համար մի՛շտ ալ այս մնացած է առաջնահերթութիւն:

tekeyan mher mkrtchian tateraxumbԵրեկոյին նաեւ շարժապատկերի վրայ ներկայացուեցաւ հետաքրքրական պատմութիւն, որ արժանացաւ ներկաներուն գնահատանքին:  Թեքնիք բոլոր աշխատանքները կատարեց խումբին դերասաններէն, սիրուած արուեստագէտ՝ Յարութ Պարսումեան:

Այս ելոյթին կազմակերպական աշխատանքներուն մէջ դեր կատարեցին՝ Յարութ Չաթմաճեան (նոր ատենապետը՝ թատերախումբին), Մարի Զօքեան, Անի Չաթմաճեան եւ Հրաչ Զօքեան:

Փետրուար 20, Շաբաթ երեկոյեան Նիւ Ճըրզիի ԹՄՄի Կեդրոնը լեցուն էր հանդիսատեսներով:  Առաւելաբար ներկայ էին թէքէեանականներ ու բարեկամներ:  Ընթացք տալու համար մեծ թիւով դիմողներուն, նոյն յայտագիրը կրկնուեցաւ յաջորդ շաբաթ՝ Փետրուար 21ին, որ դարձեալ լեցուն սրահի մէջ ներկայացուեցաւ խնդուքի երեկոն:  … Ու դարձեալ խնդրողներու բուռն փափաքին ընդառաջելով պիտի կրկնուի Մարտ 19ին: Արդէն, այժմէն հրաւէրներ ունի զանազան հայաշատ քաղաքներէ:

Ելոյթէն ետք Չաթմաճեան մէկ առ մէկ վեր առաւ Թատերախումբի դերասաններուն արժանիքները ու անդրադարձաւ թատերախումբի նոր ծրագիրներուն մասին:

Ըսենք նաեւ որ ԹՄՄ «Մհեր Մկրտչեան» թատերախումբը Ապրիլ 8ին կը մեկնի Հայաստան հիւրախաղեր ունենալու Երեւանի ու Կիւմրիի մէջ, ուր պիտի բեմ հանէ Պերճ Զէյթունցեանի «Դատարանն է … Ոտքի՛» ներկայացումը:

 

Յակոբ Վարդիվառեան


Առնչվող նյութեր
1. Կոչ Ամերիկայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան Անյապաղ ՎերաբանալուԱրշակ Տիգրանեան Վարժարանը
2. Պերճ Զեյթունցյանի «ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է» ներկայացումը Երեւանում
3. Թէքէեան եւ քոյր կազմակերպութիւններ գումարեցին իրենց առաջին խորհրդաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: