ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի

14 հունիսի, 2018 | 13:16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն:


Վարչապետը շրջայց է կատարել Տապան թանգարանում՝ ծանոթացել այստեղ ներկայացված հայ մշակույթին և Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է վարժարանում ստեղծված պայմաններին և հնարավություններին: Նշվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ:

Ինչպես գրում է ԺԱՄ ամսագիրը Մոսկվայից, խմբագրություն ուղարկված գրեթե բոլոր նամակներում «ԺԱՄ»-ի ընթերցողները համեմատում էին սիրելի վարչապետի հետ ժողովրդի մոսկովյան և Սոչիի հանդիպումները:

Ամսագրի ֆեյսբուքյան էջում երեք հարց է ուղղվել վարչապետի մոսկովյան հանդիպումների կազմակերպիչներին։

Երեք հարց «ԺԱՄ» ամսագրի մեր ընթերցողներից Փաշինյանի հանդիպումները մոսկովյան հայերի հետ կազմակերպողներին.

1) Ինչո՞ւ ՀՀ վարչապետի հետ հանդիպումներին հրավիրված չեն մոսկովյան իրականության այն ներկայացուցիչները, որոնք օր ու գիշեր զորակցում էին հեղափոխական շարժմանը:

2) Արդյո՞ք ոչինչ չի փոխվել Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո ՀՀ պաշտոնական ներկայացուցիչների և մոսկվայաբնակ հայերի հետ հանդիպումների կազմակերպման ձևաչափի և բովանդակության մեջ:

3) Կատարվածն արդյոք համընկնո՞ւմ է ձևավորվող Հայստան-Սփյուռք նոր հարաբերություններին, թե՞ մոսկովյան իրականությունն առանձնահատուկ է և շարունակում է հին ոճով:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
2. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
3. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
4. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
6. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
9. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
10. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: