ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին

10 հոկտեմբերի, 2018 | 20:51

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի մահվան առիթով։ 

Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։

Այսօր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կառուցում են հասարակական համերաշխություն, մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից։ Մենք որպես սեփական իշխանությունը վերադարձրած ժողովուրդ համախմբվում ենք նորովի`սիրո և համերաշխության շուրջ։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Ժողովրդի հիշողության մեջ Արայիկ Խանդոյանը մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր. Արա Պապյան
7. Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը
8. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
9. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
10. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: