ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլայ Նիկողոսյանին նվիրված բացառիկ ցուցահանդես Բեռլինում

30 նոյեմբերի, 2016 | 17:47

nn-berlin-5ԲԵՌԼԻՆ.- Նոյեմբերի 30-ի երեկոյան Բեռլինի նորաբաց ,, Դիրեկտորն հաուս,, ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց ,,Նիկոլայ Նիկողոսյան. Մոսկվայի դասականը կրկնակի հայելու մեջ,, խորագրով ցուցահանդեսը, որ բացյի նշված թանգարանից, կազմակերպել են Գերմանիայի մայրաքաղաքի ,,Ինտերյեր դիզայն,, պատկերասրահը, Մոսկվայի Ռուս-գերմանական ֆորումը եւ Նիկո պատկերասրահը։ Սա ապագա արվեստի եւ դիզայնի թանգարանում բացվող առաջին ցուցահանդեսն է, որն նվիրվում է հայ անվանի գեղանկարիչ ու քանդակագործ Նիկոլայ(Նիկողայոս) Նիկողոսյանի ծննդյան 98-ամյակին, որը լրանում է դեկտեմբերի 2-ին։

Ցուցահանդեսում ներկայացվում են 60 գործեր, այդ թվում՝ հայ մեծ արվեստագետի 24 գործ՝ քանդակներ, գծանկարներ ու գեղանկարչական աշխատանքներ։ Հետաքրքիր է, որ դրանք մոտ 50 տարիների ընթացքում՝ 1969-ից մինչեւ 2015 թվական ստեղծված գործեր են։ Այս շարքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում ինքնադիմանկարները, որ արվել են 2004-2015 թվականների ընթացքում։

nn-berlin-6Հայտնի է, որ այդ տարիներին վարպետը օրական մի քանի գծանկար էր նկարում, որոնք հետագայում՝ 2012 թվականին ցուցադրվեցին Երեւանի պետական պատկերասրահում եւ Շուշիի Ժամանակակից  արվեստի կենտրոնում։

Ցուցահանդեսի տարբեր սրահներում ընդգծվում է սերունդների կապը։ Ընդհանուր առմամբ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ,,Ինտերյեր դիզայն,, պատկերասրահի ղեկավար, գեղանկարիչ Արչի Գալենցը, ցուցահանդեսը նվիրված է  պապի ու թոռան՝ արվեստի միջոցով երկխոսության  բացահայտմանը։ Արչին Ն.Նիկողոսյանի թոռն է՝ դստեր որդին։ Նա ներկայացրել է ոչ միայն պապի վրձնին պատկանող  իր դիմանկարը (յուղ.) եւ գծանկարները, այլեւ Ն.Նիկողոսյանի դիմանկարներն՝ իր մատուցմամբ։

Ցուցահանդեսում մոտ 20 աշխատանք էլ  ներկայացնում է Արչի Գալենցը, եւ մոտ 16 աշխատանք՝ Մարիամ Ասլամազյանի, Հարություն Կալենցի եւ Արմինե Կալենցի գեղանկարներից, որոնք արդեն մի անգամ ցուցադրվել են ամռանը կազմակերպված ,,Չորս կյանքի ճանապարհ,, ցուցահանդեսում, որը նվիրված իր հորական եւ մորական կողմի պապիկների ու տատիկների արվեստին։

nn-berlin2Լույս է տեսել նաեւ ցուցահանդեսին նվիրված փոքրիկ պատկերագիրք, որում ներածականով հանդես է եկել Բրանդենբուրգի երկրամասի նախկին ղեկավար Մատիաս Պլացեկը։

Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 30-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը։

 

Հ.Ա., Օրեր

Պրահա

nikogosyan_direktorenhau-portretnikogosyan_direktorenhaus_2


Առնչվող նյութեր
1. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
2. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
3. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
4. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
5. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
6. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
7. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
8. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
9. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
10. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: