ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդներ.Հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ

13 փետրվարի, 2017 | 18:44

ՀԱԱԳԱ.- Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը,  բարի ավանդույթ է դարձել տարեսկզբին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումը հոլանդահայ կազմակերպությունների և կառույցների անդամների հետ:

holandia despan hamaink 2017 petrvar
Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասը ներկայացրեց անցած ‘ Հայաստանի անկախության և հայկական բանակի կազմավորման 25-ամյա հոբելյանական տարվա արդյունքները, սփյուռքի նախարարության կողմից 2017թ. Հայաստանում կազմակերպվող միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը:
Այս ֆոնին կարևորվում է Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը նշվելու է այս տարի: Հարուստ մշակութային  ժառանգություն  ունեցող մեր երկու երկրների միջև  հաջողությամբ զարգանում են
հոգևոր , մշակութային կապերն ու շփումները: Լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական և  բիզնես դաշտերի փոխհամաձայնեցված գործունեության համար:

holandia despan hamaink 2Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն անդրադարձան համայնքներում կազմակերպվող միջոցառումներին:
Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը:

Ի դեպ, հանդիպման մասնակիցները դիտեցին այս թեմայով դեսպանատանը  բացված հայկական կիրակնօրյա դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը, գնահատեցին լավագույն աշխատանքները:

holandia tsutsahandesԵրկուստեք հետաքրքրություն ներկայացնող օգտակար այս հանդիպմանը հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում’ դեսպան  Ձ. Աղաջանյանը, հաջողություն մաղթեց բոլորին իրենց հայանպաստ գործունեության համար, հորդորեց ամեն բան անել հայ-հոլանդական կապերն ավելի սերտացնելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու ջանքերում : Նաև շնորհակալություն հայտնեց բոլորին հայապահպանության ոլորտում ունեցած ավանդի համար:
Ջերմ ու անկեղծ շփումից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին, ապա և լուսանկարվեցին:

«Նիդերլանդական օրագիր»


Առնչվող նյութեր
1. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
4. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
5. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
6. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
7. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
8. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
9. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
10. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: