ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հոկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ

Հոլանդիայի նոր կոալիցիոն կառավարության համաձայնագիրը. հոլանդահայությունը թե հիասթափված է և թե հավատով լցված
10 հոկտեմբերի, 2017 | 22:59


Հաագա, 10 հոկտեմբերի 2017 թ. – Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հիասթափված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դեռևս հստակ կարգավորված չէ այսօր ներկայացված Նիդերլանդների կոալիցիոն կառավարության համաձայնագրով։ Այնուամենայնիվ, FAON-ը համարում է, որ զգալի առաջընթաց է նկատվում համաձայնագրում, որտեղ նշված է թե կառավարությունը կարող է առհասարակ ճանաչել ցեղասպանությունները։ Նախկինում հոլանդական կառավարության դիրքորոշում այն էր, որ ցեղասպանության ճանաչումը վերապահված է միայն դատարանին։ Այս դիրքորոշումն այժմ շեշտակի փոխվել է: Այս հարցով 2017-ի մարտին FAON-ը նամակով դիմել էր կոալիցիայի հնարավորությունները հետազոտող քաղաքական միջնորդին։ FAON- ը կոչ էր արել նոր կառավարությանը, ինչ վերաբերում է հայոց ցեղասպանությանը, «սկսել նոր ու մաքուր էջից» և «կանգնել պատմության ճիշտ կողմը»։ Հասել է հարմար պահը և ժամանակն է ձերբազատվել ցավալի և ատելի «ցեղասպանության հարց» տերմինաբանությունից։

FAON-ը ցավում է, որ կոալիցիոն կառավարության համաձայնագրի տեքստից ուղղակիորեն ի հայտ չի գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրությունը, չնայած Հայոց ծեղասպանության առանձնահատուկ կարգավիճակին։ FAON-ը հավատում է, որ մոտ ապագայում, կոալիցիոն կառավարության համաձայնագրի իրագործման ընթացքում կիրականանա Հայոց ցեղասպանության ճանաչումը և դա նույնպես ակնհայտ կդառնա գործնականում։


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
2. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
3. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
4. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
5. Հայտնաբերվել է Ավրորա Մարդիգանյանի մասին չեխերեն գիրքը
6. Չեխ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ արձագանքների մասին. ՕՐԵՐ 1-4/2017
7. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
8. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
9. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
10. Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: