ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների Հարթակի հավաքատեղին Մաստրիխտն էր

17 մարտի, 2015 | 01:24
mastrichtՆիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչների մասնագիտական ժողով-հավաքները պարբերական բնույթ են կրում: Այն միտված  է  խթանելու նիդերլանդահայ համայնքներում նոր սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակմանը, աշխատանքային մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնմանը: Համատեղ կրթական այս ծրագիրն ունի «Հարթակ» անվանումը:
Այս անգամվա Հարթակի հավաքատեղին 2014-2015 թ ուսումնական տարվա նախագահությունը ստանձնած Մաստրիխտ քաղաքն էր, որը ստանձնել էր հյուրընկալողի պատիվը:
Հարթակի ժողովին տանտերերից բացի մասնակցում էին Ալմելոյից, Նայմեխենից, Վեստերֆորդից և Ամստերդամից ժամանած դպրոցների տնօրեններ, մանկավարժական կոլեկտիվների ուսուցիչներ: Ժողովը բացեց և ողջույնի խոսք ասաց «Անի» հայ համայնքի և Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը, այնուհետև Հարթակի հիմնադիր, տիկին Սվետա Աբրահամյանը հակիրճ  ներկայացրեց «Հարթակ»-ի գաղափարի ստեղծման նախապատմությունը,նպատակները,առայսօր կատարված աշխատանքները:
Մասնակիցները հակիրճ ներկայացրեցին  մայր հայրենիքում և սփյուռքում իրենց ծավալած աշխատանքային գործունեությունն ու փորձը, որից հետո օրակարգում մասնագիտական հարցերի ծավալուն  քննարկումն էր: Հայոց լեզվի ուսումնասիրման, վերլուծության և մատուցման  մեթոդիկայի մասին դասախոսություններով հանդես եկան Նայմեխենի դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհիներ Թինա Մաթևոսյանը,  Նարինե Մելքոնյանը, Մաստրիխտի դպրոցի ուսուցիչ Արտակ Մանուկյանը: Քննարկվող  նյութերի շուրջ իրենց հարուստ փորձով ու գիտելիքներով կիսվեցին Ալմելոյի դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը և Հարթակի հիմնադիրը’ Նայմեխենի հայ համայնքի ղեկավար, տիկին Սվետա Աբրահամյանը:
Ծավալված մտքերի փոխանակմանը մասնակցեցին նաև Պերճ Ասատուրեանը (Մաստրիխտ),Անժելա Անդրեսյանը,Սեդա Գրիգորյանը(Ալմելո),Վալենտին Խաչիկյանը(Վեստերֆորդ),  որպես դիտորդներ Ամստերդամի դպրոցի ուսուցչուհիներ Անուշ Շահբազյանն ու Ալիսա Մովսեսյանը:
mast2Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների մանկավարժների ժողովն անրադարձավ Հարթակի կանոնադրական որոշ հարցերի:Քննարկումների արդյունքում ՝որոշակի լրացումների և փոփոխությունների արդյունքում,  վերջնական տեսքի բերվեց Հարթակի կանոնակարգը, թեև գործնականում միշտ էլ հնարավոր կլինի հետագա քննարկումներում կատարելագործել այն:
Ժողովի ավարտին,նախագահող Արտակ Մանուկյանի առաջարկությամբ ընդունվեց հուլիս ամսին Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտների մասնակցությամբ Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառման անցկացման ծրագիրը՝«ՄԵՐ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ» խորագրով:
Հավանության արժանացավ նաև ապագայում երգի և ստեղծագործական փառատոնների անցկացման գաղափարը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական և փոխադարձ կապի պահպանման,միմյանց հետ նյութերի և դպրոցական ծրագրերի փոխանակման սկզբունքի վերաբերյալ:
Վերջում ժողովի մասնակիցները միմյանց հայակրթման գործընթացում հետագա հաջողություններ մաղթեցին, ՝ շրջայց կատարեցին «Սուրբ Կարապետ» եկեղեցու հյուրընկալ սրահում և հրաժեշտից առաջ լուսանկարվեցին:
«Նիդերլանդական Օրագիր»

Առնչվող նյութեր
1. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
2. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
3. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
4. Հոլանդիա. Կյանքից հեռացավ պրոֆեսոր Մարտին Էլբակյանը
5. Հայկական խաչքար Մաստրիխտի հայ հոգեւորականի անունը կրող եկեղեցու բակում
6. Հոլանդիա.մայիսի 15-ին հուշարձանի բացում, համերգ եւ ֆուտբոլային մրցաշար Մաստրիխտում
7. Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում
8. Ամստերդամ. Նիդերլանդահայերը բողոքում են Ադրբեջանի ագրեսիայի դեմ
9. ՀՈԼԱՆԴԻԱ. Հայկական խմբերի ելույթը հոլանդական փառատոնում
10. «Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինար Ամստերդամի համալսարանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: