ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում

25 ապրիլի, 2016 | 19:30

aghajanyanԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների Ասեն քաղաքում տեղի ունեցավ ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները:

Արարողությունը սկսվեց դեպի Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար երթով և ծաղկեպսակների զետեղմամբ:

Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումն իր խոսքով բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Ելույթներով հանդես եկան Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ Հերի Ֆան Բոմըլը` «Սոցիալիստական կուսակցությունից» և Ժուլ Ֆորդեվինդը`«Քրիստոներական միություն» կուսակցությունից, ովքեր ներկայացրեցին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները և իրենց կուսակցությունների կողմից իրականացվող գործունեությունը:

Մասնակիցներին իր ուղերձը հղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում շեշտեց համախմբման ու միասնության կենսականությունը` հայ ժողովրդի արդար դատի հաղթանակի ու հայրենիքի հարատևման համար: «Հայ ժողովուրդը հարյուր տարվա ընթացքում, իր ոգու արիությամբ, իր արարելու ձիրքով, իր բարուն ու առաջադեմին ձգտելու կարողությամբ ապացուցեց, որ անհնարին է ոչնչացնել այս փոքր ազգին, որի կռիվները, ցավոք, դեռևս պիտի տրվեն, ում դատը, ցավոք, դեռ պիտի դատվի, ում պահանջը դեռևս պիտի բավարարվի: Բայց այդ ազգն այլևս գիտակցել է իր զորությունը, և ձեզանից յուրաքանչյուրը, որ նստած է այստեղ, որ ապրում է աշխարհի տարբեր երկրներում`արժանի ու իր նպաստը բերող անդամը լինելով այդ հասարակությունների, ապացույցն է թուրք հանցագործ ծրագրի ձախողման: Հայաստանի անկախ հանրապետության գոյությունը լավագույն ապացույցն է մեր ժողովրդի ներքին զորության, ոգու ամրության, հաստատակամության ու միասնության», – ասել է դեսպան Աղաջանյանը:

Niderlandner AssenՆերկաներին իրենց խոսքն ուղղեցին նաև Նուբար Սեփոյան-Սիփանը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեից, Պարգև Նազարյանը՝ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի անունից, Հայկ Աբրահամյանը՝ «Գլաձոր» ուսանողական կազմակերպությունից, Նիկոլայ Ռոմաշուկը՝ Ասենի Հայ առաքելական եկեղեցու վարչության կողմից, ինչպես նաև Նիդերլանդների քրդերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Զեյնել Հալիսը:


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
8. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
9. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
10. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: