ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ներկայացվել է «Արի տուն» ծրագրի բարեփոխված տարբերակը՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը /Օգոստոսի 10-24-ը/

07 օգոստոսի, 2018 | 12:06

Օգոստոսի 7-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին:

Բանախոսներն էին սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարությունից։ 

Ներկայացնելով  «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական բաղադրիչը՝ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը նշեց , որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների մաժամանակյա մասնակցության առումով: «Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է:

Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն: Շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», – հավելեց փոխնախարարը:

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը մանրամասնեց ծրագրի բովանդակային բաղադրիչի մասին: Նա նշեց, որ  «Քայլ դեպի տուն»-ը հայապահպանությանը և հայրենադարձությանը միտված ծրագիր է: Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների: Հայոց լեզվի դասաժամերը, կրկնապատկվել են,  ավելացել է հայոց պատմութուն առարկան: Հայկ Ենգիբարյանը կարևորեց, որ ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին և գուցե որոշում կայացնեն ուսումը շարունակել Հայաստանում:

Այնուհետև բանախոսները պատասխանեցին լրագրողների՝ ծրագրի բյուջեի, անվանման, նպատակներին ու հեռանկարներին վերաբերող  հարցերին

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
2. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
3. «Արի տան» փոխարեն՝ օգոստոսից «Քայլ դեպի տուն»

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: