ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ներկայացվել են ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերը

20 հունիսի, 2014 | 22:10

voske tsiran-20.06.14Այսօր` հունիսի 20-ին, «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա արտամրցութային ծրագրերը: Բանախոսներ Միքայել Ստամբոլցյանը («Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն), Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական ղեկավար) և Տաթևիկ Մանուկյանը («Ոսկե ծիրան»-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար) ներկայացրեցին արդեն ավանդական դարձած Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ, «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրերը, ինչպես նաև «Հայեր`հայացք ներսից և դրսից» և այս տարի առաջին անգամ իրականացվող Սոցիալական փոփոխությունների կինո խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաինական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագրերը: Նշենք, որ այս տարի ֆիլմերի արտամրցութային ծրագրում ընդհանուր թվով կներկայացվի մոտ 100 ֆիլմ:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվեն միջազգային մեծ հնչեղութուն ստացած մի շարք ֆիլմեր: Մասնավորապես` ծրագիրը կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (The Winter Sleep) (ռեժ.` Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, նույն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր» (Two Days, One Night ) (ռեժ.` Ժան Պիեռ և Լյուք Դարդեններ, Բելգիա-Ֆրանսիա-Իտալիա, 2014թ.) ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի Գլխավոր մրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց» (Black Coal, Thin Ice) (ռեժ.` Յինան Դիայո, Չինաստան, 2014թ.) ֆիլմը: Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» (Barbaric Land) (Ֆրանսիա, 2013թ.) եւ Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմը: Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբ կցուցադրվի Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Անփոփոխ գործոն» (The Constant Factor, Լեհաստան, 1980) ֆիլմը եւ ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի “Եղիցի լույս” մրցանակը:

ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կներկայացնի համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` կներկայացվեն աշխարհահռչակ կինոռեժիսորներ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-կեի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայի (Իսրայել) ֆիլմերը: «Ոսկե ծիրան»-ը պատիվ կունենա «Փարաջանովյան թալեր» մրցանակով պարգևատրել Կիմ Կի-դուկին, Ցզյա Չժան-կեին, Օթար Իոսելիանիին և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ: Օթար Իոսելիանիի հետահայաց ցուցադրությունները կիրականացվեն որպես Հարգանքի տուրք ծրագիր` ի պատիվ հռչակավոր կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊՈԵՏԻԿ ԿԻՆՈ

«Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրն այս տարի կիրականացվի առաջին անգամ` որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս, քանի որ Փարաջանովն էր, որ 60-ականներին կրկին կյանքի կոչեց ուկրաինական կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչեւ մեր օրերը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՆՈ

Լեհական ֆիլմերի ծրագիր

Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համագործակցությամբ culture.pl-ը հպարտությամբ ներկայացնում է մի շարք ցուցադրություններ և սեմինարներ՝ «Սոցիալական փոփոխությունների կինո» նշանաբանով: Ծրագրում ընդգրկված բազմազան գործերը միավորում են այլևայլ երկրների առանձին քաղաքացիների կամ խմբերի ջանքերը, որ ուղղված են սոցիալական և քաղաքական պայմանների փոփոխությանն այն վայրերում, որտեղ նրանք բնակվում են: Մեր ցուցադրությունների համար ընտրված ֆիլմերը ապահովում են քաղաքացիական ակտիվության «համընդհանուր պատկերը»՝ նախկին Հարավսլավիայից, Հայաստանից և Լեհաստանից մինչև Մեքսիկա, Չինաստան և Աֆղանստան: Ծրագիրը կբացվի լեհ ճանաչված ռեժիսոր Վալդեմար Քշիստեկի «80 միլիոն» ֆիլմով, որը Լեհաստանը 2013-ին առառաջադրել էր «Օսկար» մրցանակի: Ֆիլմին կհետևի քննարկում՝ Լեհաստանի հակակոմունիստական դիմադրության առաջատար գործիչ և խոշորագույն օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ադամ Միխնիկի, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյայի և հեռարձակվող լրագրության ոլորտում ու անկախ ԶԼՄ-երում աշխատելու ավելի քան 25 տարվա փորձ ունեցող հայ լրագրող Նունե Սարգսյանի մասնակցությամբ: Ի լրումն քննարկման՝ Ռիչարդ Պենյան փառատոնի ընթացքում կանցնացնի երկու սեմինար: Ծրագրի մեկ այլ կարևոր կետ է «Ազատության կանչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագիրը, որի համադրողներն են Ռիչարդ Պենյան և Ադամ Միխնիկը, կազմակերպվել է culture.pl-ի կողմից որպես այն նախագծի մի մասը, որը նպատակ ունի մշակութային համագործակցություն և մշակութային փոխանակումներ նախաձեռնել ու զարգացնել Արևելյան գործընկերության երկրների հետ:

ՖԻԼՄԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

«Ֆիլմեր առանց սահմաններրի» արտամրցութային ծրագրում ավանդաբար կներկայացվեն Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Ծրագիրը կներառի շուրջ 16 ֆիլմ, որոնք ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ: Կինոծրագիրը մաս է կազմում «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների կողմից: Ծրագրի մասին առավել մանրամասն` շուտով:

ՀԱՅԵՐ` ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ և ՆԵՐՍԻՑ

Արդեն երրորդ տարին իրականացվող այս տեղեկատվական ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների գործեր: Ծրագրում ներառված է 18 ֆիլմ:

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԿԻՆՈ»

«Գերմանական նոր կինո» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն վերջին տարիներին գերմանական արտադրության լավագույն ֆիլմերից (թվով 3 ֆիլմ):

ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆ և ՓԱԿՄԱՆ ՖԻԼՄԵՐ

Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ: Փառատոնի փակման ֆիլմն է ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան- Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» (Goodbye to Language) Կաննի մրցանակակիր ֆիլմը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

 


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
3. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
9. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
10. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: