ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ներդրողների և վերլուծաբանների այցը Հայաստան և Ամուլսար

14 հոկտեմբերի, 2017 | 07:20
Հոկտեմբերի 11-12-ին, 11 ֆինանսական վերլուծաբաններից ու ինստիտուցիոնալ ներդրողներից բաղկացած խումբն այցելեց Հայաստան և Լիդիանի Ամուլսարի Ծրագրի տեղամաս։ Խմբի կազմում էին Լիդիանի ներկայիս և հավանական ներդրողներ, ինչպես նաև բորսայի մասին գրող ֆինանսական վերլուծաբաններ։ Հոկտեմբերի 11-ին, այցելուներին և Լիդիանի ղեկավարությանն ընդունեց ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ Կառավարության անդամները։

Վարչապետը ներդրողներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական հեռանկարները ու պատասխանեց նրանց հարցերին։ Վարչապետ Կարապետյանը վերահաստատեց  տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրողների բոլոր նախաձեռնություններին սատարելու և որպես գործընկեր հանդես գալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ Վարչապետը կարևորեց Ընկերության կողմից ստանձնած բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։

«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը վերահաստատեց Լիդիանի պարտավորությունը շարունակաբար ներկայացնել Ամուլսարի Ծրագիրը որպես հաջողված օրինակ առ այն, որ  Հայաստանը կարող է ներգրավել և հաջողությամբ իրականացնել խոշոր միջազգային ներդրումային ծրագրեր։ Նա ընդգծեց բոլոր ստանձնած սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման պատրաստակամությունը՝ նշելով, որ Լիդիանը պարտավորվում է ապահովել Ծրագրի շահավետությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ համայնքների, Հայաստանի և ներդրողների համար։

Հոկտեմբերի 12-ին Ամուլսարի շինհրապարակ այցի ընթացքում այցելուները  կանգ առան Կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի և փոխակրիչի միջանցքի տարածքներում, որտեղ նրանք ականատես եղան ակտիվ շինարարական աշխատանքներին, փոխակրիչի արդեն տեղադրված հատվածին: Բեռնատարների տեխսպասարկման կետում այցելուները ծանոթացան Կատերպիլար ընկերության նոր ներմուծված խոշոր հանքային սարքավորումների մոնտաժման աշխատանքներին,  եղան նորակառույց շինարարական ավանում,  որտեղ արդեն բնակվում է 600 մարդ։  Ամուլսարում շինարարության մեջ զբաղված ավելի քան 1200 աշխատողի  30%-ից ավելին շրջակա համայնքներից են։

Այցն ավարտվեց Գնդեվազ համայնքում գործող տեղական բիզնես ծրագրերին ծանոթությամբ, որտեղ այցելուներին ներկայացվեց Լիդիանի կողմից իրականացվող տեղական գնումների ծրագիրն ու տեղական բիզնեսների զարգացման նախագիծը, որոնք Ամուլսարի շրջակա համայնքներում տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու Ընկերության ծրագրի մաս են։


Առնչվող նյութեր
1. Միջազգային փորձագիտական ընկերությունների համատեղ գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է
2. Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ
3. Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել
4. ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և AMCHAM-ի Խորհրդի այցը Ամուլսար ծրագրի և ContourGlobal հիդրոկասկադի տարածք
5. ՀԲՃ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը պետք է կասեցնել․ աղտոտման վտանգի տակ են Որոտան-Արփա ջրատար թունելով Կեչուտի ջրամբար, Սևանա լիճ և Արփա գետ հոսող ջրերը
6. Ամուլսարի ոսկու ծրագիրը չեղարկելու հարցով դատական նիստ փետրվարի 16-ին. ՀԲՃ
7. Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ․ ՀԲՃ
8. Ավրորան ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին – ՀԲՃ
9. Բնության «պատասխանատու» կեղեքում․ Ամուլսարում հանք բացելու խնդիրները, որոնք Լիդիանը քողարկում է
10. Լիդիանն Ամերիաբանկի հետ ստորագրել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Ամուլսարի ծրագրում ներդնելու համար

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: