ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարինե Աղաբալյան. ԻՆՉՊԵՍ ՈՐ ԴՈՒՔ ԵՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՈՒԺԵՂ ԱՐՑԱԽ, ՆՈՒՅՊԵՍ ՄԵՆՔ ԷԼ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՈՒԺԵՂ ՍՓՅՈՒՌ

01 մարտի, 2014 | 20:11

OLYMPUS DIGITAL CAMERA“Հայաստան” շաբաթաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանի հետ

 

Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:

“Հայ-հույն բարեկամության միությունը” կյանքի է կոչվել ՀՀ Աթենքի դեսպանության հովանավորությամբ:

Հարց- Արցախը հայության, մանավանդ սփյուռքահայության համար հանդիսանում է վերկուսակցական եւ վերհատվածական երեւույթ: Թեեւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համար Արցախը օգտվում է, Հայաստանի Հանրապետությունը որպես պատուհան, բայց Սփյուռքի հետ հաղորդակցության համար նման հարկադրության տակ չի գտնվում: Ծրագրում եք արդյո՞ք Սփյուռքի հետ ունենալ ուղիղ կապ:

Պատասխան- Սփյուռքում, մի քանի երկրներում Արցախն ունի իր ներկայացուցչությունները` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, եւ այլն: Արտասահմանում հիմնական կապերը այդ նեկայացուցչությունների միջոցով է:

Կա նաեւ ուղղակի եւ անմիջական կապեր հայկական կազմակերպությունների եւ կառույցներ հետ. օրինակի համար Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Նկատի ունեմ կազմակերպություններ, որոնք ներկայացուցչություններ ունեն Արցախում, եւ այդ կազմակերպությունների միջոցով այս տարիների ընթացքում տասնյակ ծրագրեր են իրականացվել:

Հ.- Քաղաքական ներկայացուցչություններից բացի անհրաժեշտ նկատո՞ւմ եք մշակութային գրասենյակներ ունենալ սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Պ.-Ես չեմ կարծում թե դրա անհրաժեշտությունը կա, որովհետեվ հայկական գաղթօջախներում կան հայկական մշակութային կազմակերպություններ, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է համագործակցել: Կարեւորը` լինի ցանկություն եւ նախաձեռնող: Եւ այս տարիների ընթացքում, համենայն դեպս չի եղել մի դեպք, որ որեւե նախաձեռնություն անպատասխան մնա, կամ մենք չընդառաջենք: Պարզապես, որպես կանոն վերջին տարիների փորձից ելնելով դա ավելի ակտիվ է դրսեվորվում այն համայնքներում որտեղ մենք ունենք նեկայացուցչություն: Որովհետեվ այստեղ ավելի հեշտ է կապը եւ նախաձեռնությունները իրականացնել: Մասնավորապես` Ֆրանսիաում մենք ունենք ներկայացուցչություն, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ինչպես տեղեկացաք` վերջերս բարեկամական կապեր ստորագրեցինք Ֆրանսիայի տարբեր քաղաքներ հետ, որոնք ներառում են կրթական, մշակութային ծրագրեր եւ համագործակցություն: Օրինակ, ֆրանսիական մի թատերախումբ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Արցախում ներկայացումներ տալ: Մենք այս տարի ամռանը սպասում ենք ֆրանսիական երգչախմբի, որը պիտի գա Արցախ եւ հանդես գա Շուշիում: Նաեւ միջազգային ճանաչողություն ունեցող դաշնակահարի ենք հյուրընկալելու Արցախում:

Հ.- Արցախ-Սփյուռք առկա հասարակական-մշակութային կապերը ինչպե՞ս եք գնահատում:

Պ.- Ո’չ բավարար: Իրականում ներուժը, հնարավորությունները ավելի մեծ են, քան գործնականում իրականացվում է: Նորից եմ ասում, սրանք ընդամենը կազմակերպչական խնդիրներ են: Բնականաբար Արցախը չի կարող իր միջոցներով կազմակերպել ավելի շատ ծրագրեր եւ միջոցառումներ, ձեռնարկներ իրականացնել: Բայց մենք միշտ պատրաստ ենք կազմակերպչական հարցերում մեր աջակցությունը ցույց տալու, կոնկրետ` Արցախի մշակույթի նախարարությունը, եթե լինեն նման առաջարկություններ: Այսինքն պետք է լինի նախաձեռնություն, որը ակնկալում ենք եւ որը պետք է ակտիվանա: Պետք է ասեմ նաեւ, որ ես հանդիսանում եմ ՀՀ Սփյուռքի նախարարության կից ատյանի անդամ: Եւ մենք պարբերաբար քննարկում ենք ծրագրերը, հաշվետվություններին ենք մասնակցում: Եւ այս տարի նաեւ որոշ առաջարկություններ արեցինք Արցախը մասնակից դարձնելու այդ ծրագրերին: Հռչակագիր պետք է ստորագրենք այդ ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Սփյուռքի նախարարության կողմից եւ որ Արցախը նույնպես ներգրավվի այդ ծրագրերում:

Հ.- Արցախում մշակութային փառատոններ են կազմակերպվում. արդյո՞ք արդյունավետ համարում եք, որ ներգրավեք նաև սփյուռքի եւ հայաշատ երկրների արվեստագետներին:

Պ.- Արցախը նաեւ խնդիր ունի ոչ միայն հայերին ներկայանալու եւ ոչ միայն հայերին մասնակից դարձնելու իր մշակութային եւ հասարակական ծրագրներին: Ավելի շատ կարիք կա օտարներին ծանոթացնելու Արցախին, քանի որ այսօր կա Արցախի միջազգային ճանաչման խնդիրը: Արցախը ճանաչված չլինելու պատճառով հնարավորություն չունի պաշտոնապես ներկայանա տարբեր փառատոնների եւ միջազգային մրցույթների, որոնք կազմակերպվում են արտերկրում, դրա համար մենք ունենք մեր փառատոնները, որոնց մասնակից ենք դարձնում ցանկացողներին տարբեր երկրներից: Իհարկե, եթե նրանք համապատասխանում են մեր ներկայացրած պահանջներին:

Մենք ունենք դասական երաժշտության պատանի երաժիշտ կատարողների “Տնջր” միջազգային փառատոնը: Տնջրն Արցախում 2000 ամյա սոսի ծառ է, որը Արցախում մեր ակունքների եւ մնայուն արժեքների յուրօրինակ խորհրդանիշ է: Փառատոնը 2013թ. անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցում էին տասներեք երկրներից երաժիշտներ, որոնցից միայն երկուսն էին հայ:

Ունենք նաեւ Քանդակի միջազգային փառատոն, որը կազմակերպվում է Շուշիում եւ որին նույնպես մասնակցում են տարբեր երկրների քանդակագործներ: Փառատոնում ստեղծված աշխատանքներով նպատակ ունենք Շուշիում ստեղծել քանդակների պուրակ:

Հ.- Գիտենք, որ մանավանդ վերջին տարիներին, մշակութային կյանքը Արցախում վերելք է ապրում: Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել: Թանգարաններ են բացվել Արցախում, եւ նմանատիպ այլ գործունեություն է իրականացվել: Արցախի իրականությունը ներկայացնել աշխարհին` իհարկե ոչ միայն հայ հանրությանը, ի՞նչ նախաձեռնություններ եւ միջոցառումներ են նախատեսվում հրատարակությունների եւ փաստավավերագրական ֆիլմերի տեսքով: Քանի որ բազմալեզու հրատարակությունների եւ վավերագրական ֆիլմերի պակասը շատ է զգացվում:

Պ.- Շատ ճիշտ եք նկատել, իսկապես դա այսօր մեր բացերից է: Թե կինոարվեստը, թե հրատարակչական գործերի եւ աշխատությունների բացը շատ է երեւում: Բայց սա կապված է կոնկրետ հնարավորությունների հետ: Այսինքն` Արցախը իր պետական միջոցներով անում է այնքան, ինչքան որ ի վիճակի է անել: Կոնկրետ ինչ վերաբերվում է փաստավավերագրական ֆիլմերին, արվում են, այսօր էլ պատրաստվում են: Բայց մենք միեւնույն ժամանակ շատ բծախնդիր ենք այս հարցում, որովհետեվ մեզ համար շատ կարեւոր է, որ պատմությունը ճշմարիտ ձեւով ներկայացվի աշխարհին: Եւ դրանով պայմանավորված մերժում ենք տարբեր առաջարկներ, որոնք պարզապես լուրջ չեն եւ որոնցում հավաստի տվյալներ չենք տեսնում:

Որպես կանոն արտասահմանից լինում են առաջարկություններ, որոնք ակնկալում են օգնություն Արցախից: Այդ պատճառով էլ, շատ ժամանակ մեր հնարավորությունների շրջանակում նախընտրում ենք չֆինանսավորել մի բան որը հայտնի չե թե վերջում ինչ է դառնալու: Եթե լինեն լուրջ նախաձեռնություններ եւ առաջարկություններ, մենք իհարկե կօգնենք: Դա շատ կարեւոր է պատմությունը սերունդներին հասցնելու համար, որովհետեւ, այսօր դեռ ողջ է այն սերունդը որը անմիջապես մասնակից են եղել Արցախի գոյապայքարին, եւ շատ կարեւոր է այս սերնդի հուշերը վավերագրել, պահպանել եւ փոխանցել սերունդներին:

Նույնը վերաբերվում է հրատարակություններին: Իհարկե, այսօր Արցախ ներկայացնելու համար, պետք է ամենատարբեր լեզուններով ունենալ քարոզչանյութեր: Մենք մեր միջոցներով չենք կարող դա անել: Այսինքն` արդեն կան պատրաստի նյութեր, եթե ցանկություն լինի դրանք թարգմանել տարբեր լեզուներով եւ հրատարակել, մենք պատրաստ ենք միջնորդել հեղինակների հետ բանակցություններում եւ կազմակերպչական հարցերում օգնել կամ միջնորդել:

Այսօր Արցախը նաեւ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, սակայն շատ սահմանափակ նյութերով: Այդ առումով այն ինչ անում է Ադրբեջանը եւ այն ինչ անում ենք մենք` անհամեմատելի է:

Հ.- Վերջում կցանկանայինք լսել Ձեր խոսքնˋ ուղղված մեր ընթերցողներին եւ հայրենակիցներին:

Պ.- Այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցա եւ որոշակիորեն ծանոթացա հունահայ համայնքի կյանքում կազմակերպվածությանը, նաեւ խնդիրներին: Իհարկե` ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ Սփյուռք: Նաեւ նման ակնկալիք ունենք հունահայ համայնքից: Եւ ես ուզում եմ պարզապես հունահայ բոլոր կազմակերպություններից, անկախ իրենց տարաձայնություններին, անկախ իրենց գաղափարական առանձնահատկություններին եւ գործելաոճի առանձնահատկություններին, ունենան միայն մեկ նպատակ` լինել հայրենիքին օգտակար, հայ մնալ եւ այն ինչ բխում է հայրենիքի շահերից, պաշտպան կանգնելու այդ գաղափարին:

Լուսանկարում` Նախարար Նարինե Աղաբալյանը, “Հայաստան”-ի խմբագիր Դավիթ Այվազյանի հետ

 

Աթենք, “Հայաստան” լրատու ցանց, 28.02.2014

 

 


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
3. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
4. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
5. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
9. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
10. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: