ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցել է լեփ-լեցուն դահլիճում

13 նոյեմբերի, 2017 | 13:00

ԵՐԵՎԱՆ.- Մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների ու նրանց խիստ և բարի տատիկի մասին պատմող՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը թարգմանվել է հայերեն: Ինչպես հաղորդում է  panorama.am-ը, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Երեւանի կամերային թետրոնում։

Հեղինակի՝ Նարինե Աբգարյանի խոսքով, գիրքը հասցեագրված է 0-ից 100 տարեկան չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, ովքեր մեծացել են առանց համացանցի ու համակարգչային խաղերի:Ռուսալեզու երեք հատորանոց «Մանյունյա» գրքի միայն առաջին հատորն է թարգմանվել հայերեն, շնորհանդեսն այսօր էր։

«Ինձ համար վիպակը Հայաստանի մասին է, մեր մանկության, մեր ինքնության, սակայն շատերից եմ կարծիքներ լսել, նամակներ ստացել հետխորհրդային երկրների գրողներից ու ընթերցողներից, որտեղ ասում են՝ այն նաև իրենց մանկության մասին է, միասին ունեցած անցյալից է պատմում»,- լրագրողնեի հետ զրույցում կիսվեց Նարինե Աբգարյանը։

Հեղինակն ընդգծեց նաև, որ իր համար ամենամեծ հաճոյախոսությունն այն է, երբ օտարազգի ընթերցողը «Մանյունյա»-ն կարդալուց հետո գալիս է Հայաստան։

Վիպակի գլխավոր հերոսուհիներն են Նարինեն, Մանյունյան ու նրա տատիկ Տայը, ովքեր ընթերցողին են ներկայանում զավեշտալի ու հեղինակի խոսքով՝ շիլաշփոթ իրավիճակներում։

Մինչ հայերեն թարգմանվելը վիպակը թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն տարբերակի թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով նույնպես Բերդից է։

«Հիանալի թարգմանություն է, ես այդպես հայերեն չէի կարող գրել։ Երբ կարդացի, ծիծաղում էի, պատկերացրեք՝ հեղինակը կարդում է իր գիրքն ու ծիծաղում, բայց ես ծիծաղում էի, հատկապես երբ գրքի հերոսները տեղ-տեղ բարբառով էին խոսում։ Ռուսերենով, ցավոք, ես դա չէի կարող փոխանցել։ Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն»,- նշեց հեղինակը։

Նարինե Աբգարյանը նաև հավելեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Տավուշի սահմանամեձ համայնքի երեխաներին։


Առնչվող նյութեր
1. Ֆելիքս Բախչինյանի գրքերի շնորհանդեսը
2. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
3. Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը
4. Պերճ Զեյթունցյան. Իսկական միավորողը պետք է Հայաստանը լիներ
5. Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությունը օգոստոսի 24-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում
6. Վախճանվել է Պերճ Զեյթունցյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
9. Լոնդոնաբնակ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը
10. Վարուժան Ոսկանյանը Պրահայում ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: