ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարե Արղամանյանի շլացուցիչ ելույթը Լյուցեռնի փառատոնում

23 նոյեմբերի, 2016 | 00:23

nareh-arghamanyan-8 Լյուցեռն.-ՕՐԵՐ.-Նոյեմբերի 19-27-ը Լյուցեռնում անցկացվեց  հանրահայտ միջազգային դաշնամուրային փառատոնը, որի բացումը կատարեց ռուսաստանցի հայտնի դաշնակահար Գրիգորի Սոկոլովը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Ստեղնաշարային օրվա շրջանակում նախատեսված երեք մենահամերգներից մեկը վստահվել էր մեր տաղանդաշատ հայրենակցուհի,  վիեննաբնակ հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանին։ Նրա ելույթի ծրագիրը կազմված էր ռուսական կոմպոզիտորների գործերից՝ Ռախմանինով, Մետներ, Գլինկա, Վալակիրեւ, Ստրավինսկի, Սկյրաբին։ Երկու ժամ տեւողությամբ ծրագիրը Նարեն նվագել է առանց ընդմիջման եւ արժանացել անդադար ծափահարությունների, որից հետո եւս երեք անգամ նվագել է  փառատոնի խստապահանջ հանդիսատեսի համար։

Ինչպես հայտնում է  ՕՐԵՐ-ը, հաջորդ օրը Luzerner Zeitung օրաթերթը այսպես է գնահատել Նարեի ելույթը. ,,Նա կարողացավ միացնել եւ շշնջացող ձայները, եւ ամպագոռգոռ պոռթկումները, ու ինչպես երեք տարի առաջ, իր հիանալի ձայնային ներկապնակով կարողացավ կախարդել այնպես, որ մենք զգացինք մարդկային հոգու կարոտն՝ իր շնչող մեղեդիների մեջ։ Ծրագրի վերջում նա պայթեցրեց մեծ լսարանն  իր աննկարագրելի  հզոր վարպետությամբ, կատարելով Ստրավինսկու ,,Հրեղեն թռչունը,,։ Եվ  որպես միակը ստացավ հոտնկայս ծափողջյուններով մի քանի բիսերի հրավերներ,,։

Լյուցեռնի փառատոնը համարվում է երաժշտական աշխարհի տարվա ամենակարեւոր իրադարձություններից մեկը, իսկ երաժիշտների համար՝ իրենց կարիերայի պառնասը։ Ի դեպ, այս փառատոնին հրավիրված էին այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք էին Գրիգորի Սոկոլովը, Մարի Պեռախիան, Մարիա Պիղեշը, Ռուդոլֆ Բուխբինդերը։

Հիշեցնենք, որ այս փառատոնում դեռ երեք տարի առաջ Նարեն  ունեցավ իր դեբյուտը եւ հանդես եկավ Բախի, Շումանի, Բրամսի եւ այլ գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։

nareh-arghamanyan-4Այս տարին՝ 2016–ը, Նարե Արղամանյանն սկսել էր Շվեդիայում եւ Նորվեգիայում տեղի ունեցած համերգներով, որոնց մասնակցում էին նաեւ տարբեր նվագախմբեր։ Այնուհետեւ մենահամերգով ելույթներ է ունեցել Մոնրեալի ամառային փառատոնում, Իտալիայում՝ Ֆազիոլի դաշնամուրային մեծ ընկերության կազմակերպած Սաչիլե քաղաքի փառատոնում։ Սեպտեմբերին նա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ անկախության 25-ամյակի համերգին, Երեւանում հանդես եկավ մենահամերգով, իսկ  Արցախում նվագեց թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ։ Հայաստանյան ելույթներից հետո Նարե Արղամանյանն  արժանացավ Հայաստանի սփյուռքի նախարարության ,,Կոմիտաս,, մեդալին, որը նրան հանձնեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը։

Առաջիկա նոյեմբերի 24-ին Վիեննայում ՄԱԿ-ի  50-ամյակին նվիրված հոբելյանական համերգին Հայաստանը երաժշտական կատարումով կներկայացնի նույնպես Նարե Արղամանյանը։

Մոտ ապագայում սպասվում են նրա ելույթները Բրյուսելի Վիեննա փառատոնում, իսկ Գերմանիայի Բրեմեն եւ Քյոլն քաղաքներում նախատեսված են նրա մենահամերգները եւ ելույթները տարբեր նվագախմբերի հետ։

 

Հ.Ա., ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները՝ Օսկար Միխելիnareh-arghamanyan-3

nareh-arghamanyan-1


Առնչվող նյութեր
1. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
4. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
5. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
6. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
7. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
8. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
9. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: