ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարեկ Վանի զարմանահրաշ աշխատանքների ցուցահանդեսը Պրահայում- (տեսահոլովակ)

16 փետրվարի, 2017 | 12:12

narek van2Չեմ հիշում, որ անցած քսան տարիների ընթացքում որեւէ հայաստանաբնակ նկարիչ  իր անհատական ցուցահանդեսով ներկայանար Պրահայում։ Չեխաբնակ հայ նկարիչները հաճախ են ունեցել նման ցուցահանդեսներ։ Բայց երիտասարդ շնորհալի նկարիչ Նարեկ Վանն առաջինն է, ում ցուցահանդեսը բացվեց փետրվարի 15-ին Պրահայի կենտրոնում գտնվող Յակուբսկա պատկերասրահում՝ քաղաքական  հայտնի դեմքերի,  դիվանագետների ու արվեստի գործիչների ներկայությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր բացման խոսքում նախ ներկայացրեց Նարեկին, ով ծնվել է 1985 թվականին Երեւանում, 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների ընտանիքում, որոնց արմատները հասնում են Վան։ ՙՙՆա շարունակում է  իր պապի՝ Հայաստանի անվանի գեղանկարիչ Հովհաննես Շարամբերյանի ավանդույթները, ինչի վկայությունն է այս հրաշալի պատկերասրահում բացված ցուցահանդեսը՚,-ասաց դեսպանը։

narek van mets nkar

Նարեկ Վանի(Աշուղաթոյան)  ՙՙՇարժվող հատվածներ՚՚ ցուցահանդեսը  լիովին արտահայտում է նրա ընտրած մոգական ռեալիզմի ուղղությունը, թեեւ ինքը դժվարանում է իրեն դասել որեւէ ուղղության։ Դեսպան Սեյրանյանի գնահատմամբ, Նարեկը ստեղծել է իր երեւակայական Նարեկավան քաղաքը, որի հետ շատ աղերսներ ունի Չեխիայի գեղեցիկ մայրաքաղաքը,  ուր պատմական քաղաքի գույները զուգորդվում են ժամանակակից Պրահայի կենտրոնի հետ։ ՙՙԱյս աշխատանքներում ես տեսա չեխական Տելչ քաղաքը եւ այլ քաղաքներ։ Այսպիսով Նարեկը նաեւ կամուրջ է ստեղծել  Հայաստանի եւ Չեխիայի երեւակայական քաղաքների միջեւ։ Սա է նրա արվեստի իմ ընկալումը, ինչպես յուրաքանչյուրը կարող է ունենալ իր սեփական գնահատականը՚՚,- եզրափակեց դեսպանը, շնորհակալություն հայտնելով նաեւ Յակուբսկա պատկերասրահին եւ ձեռնարկի մյուս հովանավորներին հրաշալի ցուցահանդեսի համար։

narek batsum2Նարեկ Վան էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությունից եւ պատկերասրահից, որ հնարավորություն տվեցին իր մոտ 30 աշխատանքները Պրահայում ցուցադրելու եւ զգալու  եվրոպական արվեստասեր հասարակության գնահատականը։

Յակուբսկա Պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Ալեքսանդր Օնիշենկոն իր խոսքում շատ հակիրճ էր. ՙՙՇնորհակալություն Նարեկին նման բարձրարվեստ գործերի համար՚՚։

Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Նարեկի պատրաստած տեսահոլովակը, որը նրա աշխատանքների անիմացիոն ներկայացումն էր՝ Երեւանի իրական պատկերների եւ իր  գեղանկարչական աշխատանքների զուգորդմամբ։

Ցուցահանդեսի ընթացքում դասական գործերի կատարումներով հանդես եկավ Սարգսյան լարային քառյակը։ Հաճելի էր տեսնել, երբ բազմալեզու արվեստասերները գինու բաժակը ձեռքներին շրջում էին պատկերասրահի սրահներում եւ զմայլվում Նարեկի լուսավոր, հեքիաթային եւ միաժամանակ լիովին արդիական աշխատանքերով։

 

Իսկապես Նարեկ Վանի արվեստը բազմաշերտ է. այն մի քանի մոտեցումների համադրություն է, որում մեծ տեղ ունեն գույնը, գիծը, զարդանախաշը, բանաստեղծականությունն ու մոգականությունը։ Եվ ամենակարեւորը, որ նկատելի էր, բոլոր գործերը կատարված էին մանրակրկիտ նվիրվածությամբ, հենց այնպես արված աշխատանք չկար։

Նարեկի պապի ազդեցությունն իրոք մեծ է նրա արվեստի վրա։ Այդ արվեստի ազդեցությունը զգացվում է նաեւ մատաղ սերնդի աշխատանքներում։ Իզուր չէ, որ չեխական Լիդիցեում անցկացվող ամենամյա մանկական միջազգային ցուցահանդեսում  Դիլիջանի Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները մշտապես արժանանում են լավագույն մրցանակների։

narek van onishenko

Մեզ հետ զրույցում 1994 թվականից գործող Յակուբսկա պատկերասրահի տնօրեն, ուկրաինացի գեղանկարիչ  Ալեքսանդր Օնիշչենկոն մանրամասնեց, որ իրենց նպատակն էր նաեւ հեռավոր Հայաստանի ներկայացուցիչներին ցուցադրել։

ՙՙԵրբ ինձ ներկայացրին աշխատանքները,զարմացա,  վաղուց ես նման որակով աշխատանք չէի տեսել։ Գլխարկս խոնարհում եմ նրա արվեստի առաջ։ Նա առաջին հայ նկարիչն է, որ մեզ մոտ ներկայացվում է անհատական ցուցահանդեսով,- խոստովանեց գեղանկարիչը։ Չի բացառվում, որ հետագայում նաեւ Ալեքսանդրի նկարները ցուցադրվեն Հայաստանում։

Վերջում նշենք, որ  Galerie Jakubska պատկերասրահում հայ  նկարչի անհատական ցուցահանդեսը կգործի փետրվարի 16-21-ը։ Այստեղ կարող եք գնել ոչ միայն նրա նկարները, այլեւ դրանց պատկերներով բացիկների գեղեցիկ հավաքածուն։

Հակոբ Ասատրյան

Orer.eu

narek kariak narek ev seyranian narek ev xumb IMG_8756narek van nkarIMG_8715narek van narek van Exhibition Poster new


Առնչվող նյութեր
1. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
2. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
3. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
4. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
5. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում
6. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
7. ՖԻՆԼԱՆԴԻԱ. Մրցանակներ հայ շնորհալի երեխաներին
8. Շվեյցարիայում աճուրդում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը
9. «Արդեն ամեն մեկս ունենք մեր Հայաստանը». օտար նկարիչները հայաստանյան 10 օրերի մասին
10. «ՄԵՆՔ 10 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ» ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: