ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել Լոնդոնում՝ Հայաստանի անկախության ձեռնարկին

03 հոկտեմբերի, 2016 | 16:43

armen sargsyan londonՍեպտեմբերի 29–ին Միացյալ Թագավորության կառավարական ընդունելությունների տանը՝ Լանքասթր Հաուսում, ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25–ամյակին։

Միջոցառմանը մասնակցեցին թագավորական ընտանիքի, ՄԹ կառավարության, խորհրդարանի, գործարար շրջանակների անդամներ, մշակույթի, արվեստի, սպորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ։

Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՄԹ–ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ներկայացրեց հայոց պատմության կարևորագույն դրվագներն ու հաջողությունները, անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-բրիտանական պատմական հարաբերությունները՝ դեսպան Սարգսյանը կարևորեց դրանց շարունակական զարգացումը՝ համագործակցության և կառուցողական երկխոսության ոգով։

Արմեն Սարգսյանն ընդգծեց նաև բրիտանահայ համայնքի ներդրումն անկախ Հայաստանի կայացման գործում։ Ամփոփելով խոսքը՝ ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստանի ապագային՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով երիտասարդ` անկախ մտածողությամբ սերնդի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում։

london 2016Անկախության տոնի կապակցությամբ իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ–ի դիվանագիտական կորպուսում Նորին Մեծության Մարշալ Ալիստեր Հարրիսոնը։

Ընդունելության ընթացքում ներկայացվեցին հայկական ազգային երաժշտության ու երգարվեստի, ինչպես նաև օտարերկրացի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ Լոնդոնում գործող հայկական երգիչների և երաժիշտների, ինչպես նաև Հայաստանից ժամանած անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։

narek-hakhnazaryan-foto-ruth-crafer-2-d2244

Տեղեկանք: Միացյալ Թագավորության կառավարական ընդունելությունների տունը՝ Լանքասթր Հաուսը, կառուցվել է 1825թ. և ներկայումս ընդգրկված է Անգլիայի պատմական մշակութային ժառանգության ցանկում։ Այս սրահում հյուրընկալվել են Ջուզեպպե Գարիբալդին, Շոպենը, իսկ մեր օրերում՝ բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, պետության ղեկավարներ, ինչպես նաև կազմակերպվում են պետական նշանակության կարևորագույն միջոցառումներ ու կոնֆերանսներ։

london par 2016london ereko2016


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
4. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
5. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
6. ԱՆԳԼԻԱ. Հայաստանի Առաջին Հանրապետության 100–ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում
7. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
8. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
9. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
10. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: