ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաց նամակ Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին

Նամակ խմբագրությանը
25 օգոստոսի, 2017 | 18:18

Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը

Հարգելի պրն. Արզումանյան, Ձեզ ենք դիմում Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում հայկական համայնքների անունից՝ ակնկալելով անհապաղ պարզաբանում տալ տիրող իրավիճակին:

Հանդիսանալով հայկական համայնքների ակտիվ անդամներ, վեց տարի շարունակ սերտ կապերի մեջ ենք եղել դեսպանության աշխատակազմի և մեծարգո պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ:

Վեց տարիների ընթացքում պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ միասին հիմնել և կառուցել ենք հզոր համայնքներ, հայկական դպրոցներ, ծխական խորհուրդ, կազմակերպել բազմաթիվ հայանպաստ միջոցառումներ:

Դեսպան Աղաջանյանը դանիացի քանդակագործի հետ

Զրոյից հիմնել և խորացրել ենք դանիական, նորվեգիական երկկողմ կապերը` մշակույթի, առողջապահության, դիվանագիտության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:

Այս ամենը մեզ հաջողվեց շնորհիվ վստահության, սերտ և միասնական բարոյական աշխատանքի:

Մեծարգո Հրաչյա Աղաջանյանին բազմիցս հաջողվեց մեզ բոլորիս միավորել և մոբիլիզացնել ընդհանուր նպատակի շուրջ:

Այսօր մեզ բոլորիս հրավերներ են ուղարկվել ՀՀ անկախության տոնի առթիվ: Հրաչյա Աղաջանյանի հիմնած ավանդույթները պահպանվում են` հայկական դեսպանատունը դարձյալ հանդիսանում է մեր հավաքատեղին, հույս ունենք կպահպանվեն նաև համայնքի հետ աշխատելաոճն ու վստահության գործոնը:

Մեզ համար մեծ անակնկալ և վրդովմունք է հանդիսանում հայկական մամուլում տարածվող հերյուրանքները կապված մեր հարգարժան պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ:

Մենք այս ամենի վրա աչք փակել չենք կարող: Չէ որ շնորհիվ բարոյական օրենքների պահպանման և վստահության գործոնի է ստեղծվել այն ամենը, ինչ մենք ունենք ներկա պահին:

Համայնքի վրդովմունքն ենք Ձեզ հայտնում և ԱԿՆԿԱԼՈՒՄ պրն. Հրաչյա Աղաջանյանի անունը վարկաբեկող  չհաջողված փորձի պարզաբանումը:

Հարգանքով՝

Դանիայի Թագավորության և Նորվեգիայի Թագավորության հայկական համայնքների ներկայացուցիչներ

Դեսպան Աղաջանյանը Նորվեգիայի թագավորի հետ

 

Խմբագրության կողմից.- Հիշեցնենք, որ  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում օրերս արձագանքել էր օրաթերթերից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ Դանիայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը վիրավորված է հեռացել դեսպանատնից՝ իր հետ տանելով նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել: Մամուլի խոսնակը ասել էր, որ դա ,,Կեղծ, շինծու հերյուրանք է,,։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Հրաչյա Աղաջանյանը սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից: Լրատվամիջոցը ներկայացրել էր, որ դեսպանը, որը հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպա­նատունը, արդեն մեկնել է երկրից:

ՕՐԵՐ-ի կողմից ավելացնենք, որ մեր ամսագրի վերջին համարն ամբողջությամբ նվիրված է Դանիայի եւ Նորվեգիայի հայությանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին, եւ մեր 60-ից ավելի հարցազրույցների ընթացքում չի եղել մի դեպք, որ հատուկ չնշեն դեսպան Աղաջանյանի կատարած անգնահատելի աշխատանքը։ Դա իրական պատասխանն է բոլոր անգրագետներին եւ չարախնդացողներին։ Ավելին, Մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ով գտնվում է Կոպենհագենում, ֆեյսբուքյան իր էջում վկայել է, որ դեսպանության գույքը տեղում է, եւ ոչ մեկին չեն ազատել աշխատանքից։ ,,Բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Զարմանք և զայրույթ է առաջացնում ակնհայտ սուտը։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը իր նախաձեռնությամբ և միջոցներով Հայաստանին հնարավորություն է տվել ներկայանալ սկանդինավյան քաղաքականության մեջ։ Անընդունելի տարբերակ է մամուլն օգտագործել որպես մանիպուլյացիայի և զրպարտության գործիք,- գրել է նա։

 


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին
2. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
3. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
4. Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը
5. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
6. Դանիայում 60 տարեկանում մահացել է անվանի ջութակահար Սերգեյ Ազիզյանը
7. Դանիա. Համագործակցություն մշակույթի բնագավառում
8. Նորվեգիայի Քրագերո քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար
9. ԴԱՆԻԱ. Թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունեց դեսպան Ա. Արզումանյանի հավատարմագրերը
10. Դանիա. ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: