ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նամակ «Ավրորայի» հերոսին

12 հունվարի, 2017 | 22:33

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը հայտարարում են շարադրությունների համատեղ մրցույթ՝ «Նամակ Ավրորայի հերոսին»:

Մրցույթի մասնակիցները պետք է նամակ-շարադրություն գրեն 2016 թ. «Ավրորայի» չորս հավակնորդներից մեկին՝ Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային կամ Բերնարդ Կինվիին:

Մասնակիցների պատմությունները ներկայացված են հետեւյալ հղումներով.

Մարգարիտ Բարանկիցե՝ https://auroraprize.com/hy/aurora/detail/9312/a-calling-to-love

 

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա՝ https://auroraprize.com/hy/aurora/detail/9318/-

 

Թոմ Քաթինա՝ https://auroraprize.com/hy/aurora/article/heroes/9623/-

 

Բերնարդ Կինվի՝ https://auroraprize.com/hy/aurora/article/heroes/9489/-

 

Մրցույթին կարող են մասնակցել 16-40 տարեկան անձինք՝ անկախ քաղաքացիությունից:

 

aurora dopisՇարադրության առավելագույն ծավալն է 600 բառ: Այդ ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

Շարադրություններն ընդունվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Մրցույթը մեկնարկում է 2017 թ. հունվարի 10-ին եւ ավարտվում է հունվարի 25-ին, ժամը 18:00-ին:

Մրցույթի հաղթողների համար նախատեսված են դրամական մրցանակներ՝ 1 մլն դրամ (1-ին տեղի համար), 500 հազար դրամ (2-րդ տեղի համար) եւ 300 հազար դրամ (3-րդ տեղի համար):

Հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 1-ին:

Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը, կազմված «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության եւ Մեդիամաքսի ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը:

Հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:

Մասնակիցները երաշխավորում են, որ հանդիսանում են ներկայացված շարադրությունների իրական հեղինակները: Հեղինակային իրավունքի խախտման դեպքում մասնակիցը որակազրկվելու է:

Բոլոր շարադրությունները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ բաժնում, բացառությամբ՝

– աշխատանքների, որոնք չեն համապատասխանի նշված թեմաներին,

– աշխատանքների, որոնք պարունակում են վիրավորանքներ կամ այլ՝ ՀՀ օրենսդրությանը հակասող արտահայտություններ:

Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին. https://www.facebook.com/Mediamax.am:

Շարադրությունները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին, որպես subject նշելով «Նամակ Ավրորայի հերոսին»: Շարադրության հետ պետք է ուղարկել մասնակցի անձնագրի պատճեն, լուսանկարը (կայքում շարադրության հետ հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալներ: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ներկայացված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:


Առնչվող նյութեր
1. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). մեկնարկում է հայտերի ընդունման փուլը
2. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
5. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
6. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
7. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
8. Դեկտեմբերի 4-5-ը Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
9. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
10. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: