ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Նաղաշ» համույթի համերգը Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում

18 դեկտեմբերի, 2017 | 12:50

Դեկտեմբերի 15-ին Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայկական «Նաղաշ» համույթի համերգը, որը Լիտվայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր լիտվական Gera Muzika Gyvai ընկերությունը:

Համերգի բացման իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ նման բարձրակարգ միջոցառումների անցկացումը հնարավոր է դառնում կազմակերպիչների հետևողականության, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցչությունների՝ մշակութային դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերի շնորհիվ:

Նա նաև նշեց, որ Հայաստանից և հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ձևավորված «Նաղաշ» համույթի կողմից ներկայացվող երաժշտության հիմքում ուշ միջնադարի հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են ժողովրդական, ազգագրական, հնադարյա և արդի երաժշտական ավանդույթների միաձուլման տեսքով։

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ, ականավոր լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 16-ին համույթը ելույթով հանդես եկավ նաև Կաունաս քաղաքում:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: