ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախարար Աշերի հանդիպումը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հետ

24 մայիսի, 2014 | 14:02

ascherՀաագա, 23 մայիսի 2014 – Ս.թ. մայիսի 22-ին Հաագայում տեղի ունեցավ Նիդեռլանդների Սոցիալական գործերի և զբաղվածության նախարար Լոդեվեյկ Աշերի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպումը կայացավ Սոցիալական գործերի և զբաղվածության նախարարությունում: Նախարար Աշերը կրում է նույնպես ինտեգրացիայի պորտֆելը: Հոլանդահայ ֆեդերացիան տեղեկացրեց նախարարին հոլանդահայերի դիրքի և նրանց դեմ ծառացած խնդիրների և դրանց լուծման համար հոլանդահայության մղած պայքարի մասին:

Հոլանդահայ առաջին համայնքը կազմվել է դեռևս 17-րդ դարում Ամստերդամում շնորհիվ հայ առևտրականների ներկայության: 1714 թվականին հիմնադրվել է Ամստերդամի Կրոմ Բոմսսլոտ փողոցում գտնվող հայկական եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է և որի 300-ամյակը կնշվի այս տարի: 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում հայերը հաստատվել են Նիդեռլանդներում` Ինդոնեզիայից, Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Հայաստանից, Ադրբեջանից և նախկին խորհրդային այլ հանրապետություններից և վերջերս նաև Սիրիայից: Այժմ հոլանդահայության թիվը հասնում է շուրջ 20 հազարի:

Մի կողմից, հոլանդահայությունը ունի ինտեգրման չնչին խնդիրներ, ինչպես դա կարելի է եզրակացնել 2008 թ. Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդեռլանդներում» գրքից, որը պարունակում է հոլանդական կառավարության կողմից ֆինանսավորված և ղեկավարված հետազոտություն հոլանդահայության մասին:

Սակայն հոլանդահայությունը բախվում է մի շարք խնդիրների, հատկապես անցյալի և հայոց ցեղասպանության նկատմամբ հոլանդական իշխանությունների վերաբերմունքի և դիրքորոշման առնչությամբ: Չնայած, որ 2004 թվականին Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Ռաուֆուտի բանաձևը, որը պարունակում է հայոց ցեղասպանության ճանաչումը խորհրդարանի կողմից և չնայած հոլանդական հասարակության մեծ մասի լայն աջակցությանը և համակրանքին, Հոլանդահայ ֆեդերացիայի կարծիքով կառավարությունը հանիրավի վերապահորեն է մոտենում այս հարցին: Չկա հայոց ցեղասպանության ժխտման դեմ ակտիվ պայքարելու մտադրություն, չնայած որ թե համացանցում և թե Ռոտերդամի իսլամական համալսարանի ռեկտոր Ահմեդ Ակգյունդյուզի պարզորոշ հայտարարություններում առկա են ցեղասպանության բացարձակ ժխտում և չնայած որ ցեղասպանության ժխտումը հանդիսանում է քրեական հանցագործություն: Բացի այդ, վերջին շրջանում որոշ թուրքական կազմակերպություններ կրկին հանդես են գալիս բողոքի ցույցերով և հանրահավաքներով ընդդեմ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Հանդիպման ընթացքում Հոլանդահայ ֆեդերացիան նախարարի ուշադրությանը ներկայացրեց և ընդգծեց այն փաստը, որ Թուրքիայում և Նիդեռլանդներում, կան շատ թուրքեր և քրդեր, որոնք ծանոթանալով շուրջ 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի ողբերգական պատմության հետ, ոչ միայն հեռու են մնում նման բողոքներից ու ցույցերից, այլ ընդհակառակը մասնակցում են հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին հարգելով բյուրավոր նահատակների հիշատակը:

Բացի այդ, ապագայում խնդիրների կանխման համար, Հոլանդահայ ֆեդերացիան խնդրեց աջակցել, որ պատմության դասավանդման փաթեթում ներառվի նաև հայոց ցեղասպանության մասին նյութ: Այդ առնչությամբ Հոլանդահայ ֆեդերացիան կարևորեց կրթական տարբեր մակարդակների համար դասավանդման նյութերի պատրաստման անհրաժեշտությունը և նշեց, որ Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների NIOD ինստիտուտում առկա է տարբեր ցեղասպանությունների, այդ թվում հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին, որ մոտ ապագայում կլինեն սերտ շփումներ արծարծված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև քննարկելու այն շրջանակները, որտեղ նախարարը կկարողանա արտահայտել իր ներգրավվածությունը հոլանդահայության հարցերում:


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
2. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
3. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
4. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
5. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
6. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
7. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
8. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ
9. Հայ-դանիական կապեր. Մետտե Բոք- Նալբանդյան հանդիպում
10. Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: