ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Օմաբան երկրորդ անգամ երդվեց ծառայել Ամերիկային. Բանաստեղծական կոչ ուղղեց նաև համասեռամոլ բանաստեղծը

21 հունվարի, 2013 | 18:55

ՎԱՇԻՆԳՏՈՆ. –  Մոտավորապես 700 հազար  ամբոխի ներկայությամբ տեղի ունեցավ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ շրջանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։  Չորս տարի առաջ 1.7 միլիոն մարդ էր մասնակցում Օբամայի առաջին երդմնակալության առարողությանը։

Օբաման դարձավ Միացյալ նահանգների երկրորդ նախագահը, որ չորս անգամ է երդվում ծառայել Ամերիկային ու խնդրում, որ Աստված օգնական լինի։  Առաջին նախագահը Ֆրանկլին Ռուզվելն է, սակայն նա նաև նախագահել է չորս ժամանակահատված։ 

 Առաջին անգամ Օբաման ու երդումն ընդունող Ռոբերտսը շփոթեցին երդման տեքստը 2009 թվականին, ու  նախագահը ստիպված եղավ երդում տալ երկրորդ անգամ։ Իսկ այս տարի Բարաք Օբամայի իշխանավարման լիազորությունների ավարտը համընկավ կիրակիի հետ, ու նա՝ դարձյալ ստիպված, այսօրվա հանդիսավոր արարողությունից առաջ, երեկ ևս երդում տվեց։

Արարողության ժամանակ առաջին անգամ հատուկ կոչ-բանաստեղծությամբ  հանդես եկավ համասեռամոլ կուբացի ամերիկացի  բանաստեղծ  Ռիչարդ Բլանկոն։ Հաջորդ ամսվա ընթացքում Օբաման պետք է որոշում ընդունի, արդյոք սահմանադրությամբ  արտոնել համասեռամոլների ամուսնությունն՝ իբրև հավասար իրավունքի դրսևորում։

Միացյալ Նահանգների պետական օրհներգը, ինչպես հայտարարված էր, կատարեց Բիոնսեն։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները անվանել է Մեծ եղեռն
2. Տասը պատճառ, թե ինչու պետք է նախագահ Օբաման Ապրիլի 24-ին այցելի Հայաստան
3. Օբաման հայտարարում է Կուբայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
4. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՈՐՊԷՍ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐՈՒ ԽՕՍՆԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՕՊԱՄԱՅԻՆ ՊԱՐԶԵՑ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐՈՒՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
5. Օբաման շնորհավորել է Սերժ Սարգսյանին եւ հիշեցրել հայ-թուրքական արձանագրությունների մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: