ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Զեմանը ցավակցել է Չեխիայի հայ համանյքին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ

25 ապրիլի, 2017 | 18:24

 Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել պատմական նամակով։ 2017թ. ապրիլի 24-ին նա նամակ է ուղարկել Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին՝ հանձինս նրա, ցավակցելով չեխահայությանն ու ողջ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 102.րդ տարելիցի կապաակցությամբ։ 

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում , 2016թ հունիս


Սա իրապես պատմական նամակ է չեխահայության համար, քանի որ Չեխիայի նախորդ նախագահներից եւ ոչ մեկը՝ ոչ Վացլավ Հավելը, ոչ Վացլավ Կլաուսը, ոչ միայն հրապարակավ չէին ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլեւ հայությանը նման նամակներ չէին ուղարկում։  Մեջբերում ենք նախագահ Զեմանի  նամակն ամբողջությամբ։

Հանրապետության նախագահ 

24 ապրիլ, 2017, Պրահա

 

Հոգեշնորհ Հայր Սուրբ,

Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ Հայաստանի հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային  կոտորած: Ինչպես գիտեք, անձամբ ես  մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի եւ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած  իրադարձությունները վատթարագույն վայրագություններից մեկն էր, որին մարդկությունը արդի ժամանակներում ականատես է եղել։

Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է  մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում  պատմությունը հաճախ  դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, եւ անցյալի  ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ  չի  կարելի չհիշել այն ​​իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին  1,5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի  ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Հետեւաբար թույլ տվեք, Հայր սուրբ,  Հայաստանում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով  իմ խորին ցավակցությունները հայտնել ոչ միայն Չեխիայի հանրապետության բազմանդամ հայ համայնքին,  այլեւ ամբողջ հայ ժողովրդին։

 

Հարգանքով՝ Միլոշ Զեման

Բարսեղ վարդապետ Փիլավչյանին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ-պատվիրակ

Չեխիայի հայ համայնքի  հոգեւոր հովիվ 

Պրահա

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: