ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Զեմանը բաժակ է բարձրացրել հանուն մարդու կյանքի իրավունքի

09 հունիսի, 2016 | 05:55

zeman arm entrik1Նախագահ Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, այսօր Նախագահի նստավայրում տրվել է պետական ընդունելություն:

Արարողակարգի համաձայն, պետական ընթրիքի ժամանակ երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են Չեխիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներին, միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ինչպես նաեւ Չեխիայի հայ համայնքի կարեւոր դերակատարությանը երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

«Հայտնի փաստ է, որ կայուն եւ երկարաժամկետ միջպետական հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն է եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ավանդույթները, որ ձեռք են բերվում նաեւ հումանիտար, մշակութային, կրթական կապերի զարգացման եւ ամրապնդման ճանապարհով:

Այս համատեքստում հաճույքով ցանկանում եմ նշել Կարլովի համալսարանում հայագիտական առարկաների դասավանդման վերականգնումը: Վստահ եմ, որ այն թույլ կտա չեխ երիտասարդությանն առնչվել հայկական մշակույթին, ինչպես նաեւ ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին եւ նրա ավանդույթները:

Ինչպես ասել է հայտնի չեխ մանկավարժ-հումանիստ Յան Ամոս Կամենսկին՝ «Դպրոցը մարդկության դարբնոցն է»: Հայ ժողովուրդն ավելի քան գիտակցում է այս բառերի բովանդակության խորությունը, քանի որ գոյության հարյուրամյակների ընթացքում մեկ անգամ չէ կյանքը վտանգի ենթարկել՝ փրկելով արժեքավոր ձեռագրեր, որպեսզի դրանց միջոցով սովորեցնի, զարգացնի հետագա սերունդներին: Հուսով եմ, որ հայ ուսանողներն էլ շուտով հնարավորություն կունենան առնչվել չեխերենի հետ:

Չեխերենն ուսումնասիրելու եւ չեխական մշակույթը ճանաչելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գիտեն եւ սիրում են չեխ ժողովրդի մեծ զավակներին՝ Հաշեկին, Կաֆկային, Դվորժակին, Սմետանային եւ այլոց, որոնց անմահ ստեղծագործությունները շարունակում են հիացնել եւ դաստիարակել մարդկության նորանոր սերունդների: Եվ զարմանալի չէ, որ հայերի համար Չեխիան եւ հատկապես՝ Պրահան միշտ եղել է զբոսաշրջության սիրելի ուղղություններից մեկը»,-իր բաժակաճառում ասել է ՀՀ նախագահը:

Խոսքի ավարտին Սերժ Սարգսյանը մեջբերել է չեխ գրող Միլան Կունդերայի խոսքերը. «Ընկերությունը մարդուն հարկավոր է նրա համար, որպեսզի նրա հիշողությունն ինչպես հարկն է աշխատի: Հիշել իր անցյալը, մշտապես պահել այն հոգում՝ դա է անհրաժեշտ պայմանը, որ թույլ է տալիս, ինչպես ասում են, պահպանել մեր «ես»-ի ամբողջականությունը»: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ այս վեհ խոսքերը կարելի է վերագրել նաեւ հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամությանը եւ հիշողությանը, որն ամուր հարաբերությունների լավագույն հիմքն է:

zeman arm entrikՓոխադարձ բաժակաճառում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը բաժակ է բարձրացրել Հայաստանի երջանիկ ապագայի համար եւ նշել, թե կցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միավորում է Հայաստանը եւ Չեխիան: «Այսօր ճաշից հետո մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բավականաչափ կյանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թե որտե՞ղ է ավարտվում ցեղասպանության սահմանը:

Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մեկ օրինակ եմ բերում՝ Եվրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում եւ այլն սպանվել է 6 մլն հրեա, բայց մի քանի հազար, հնարավոր է մի քանի տասնյակ հազար մնացել են: Եվ դուք ուզում եք ասել, որ դա ցեղասպանություն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է:

Նույն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանությանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանություն չէ: Իսկական անհեթեթություն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միավորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտված կլիներ ցեղասպանության՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում հաղթանակի դեպքում»,-ասել է Չեխիայի Նախագահը, ընդգծելով, որ նրանք, ովքեր ժխտում են այդ ցեղասպանությունը, հենց նրանք են, ովքեր ժխտում են հոլոքոստը: Նախագահ Զեմանը շեշտել է, որ մարդիկ, ովքեր դա ժխտում են, պարզապես վախկոտներ են:

«Ես երբեք, պարո՛ն նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապես վախկոտներ են: Խոսում են մարդու իրավունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխավոր իրավունքը ցույց անելն է կառավարության դեմ: Իմ դեմ էլ են ցույց արել, այլ գործիչների դեմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխավոր իրավունքը չէ: Մարդու ամենագլխավոր իրավունքը՝ կյանքի իրավունքն է: Եվ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրավունքը, ոչ մի իրավունք չունեն խոսել մարդու այլ իրավունքների մասին: Ես ցանկանում եմ բաժակ բարձրացնել կյանքի իրավունքի համար»,-ՀՀ նախագահի նստավայրում պետական ընդունելության ժամանակ ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

zeman arm entrik2


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
4. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
5. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
6. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
7. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
8. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
9. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
10. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: