ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը

02 դեկտեմբերի, 2015 | 16:08

hamachek sargsian3Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում` Հանրապետության Նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում, և մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Չեխիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը, այցի շրջանակներում չեխ պատգամավորները, հնարավորություն կունենան նաև ավելի hamachek sargsian2մոտիկից ճանաչելու հայ ժողովրդին ու Հայաստանը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակի մասին, որն արտացոլվում է պատգամավորների ակտիվ փոխայցելություններով, երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի սերտ փոխգործակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար և նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

hamachek sargsianՅան Համաչեկը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ ուրախ է կրկին հանդիպելու ՀՀ Նախագահին, ում պատիվ է ունեցել հյուրընկալել Չեխիայում՝ իր պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ հետո: Պատգամավորների պալատի նախագահը ևս բարձր է գնահատել հայ-չեխական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակն ու հաստատված սերտ կապերը, երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ իրականացվող գործնական ակտիվ աշխատանքը: Նա կարևորել է այդ ամենի հետ միասին տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործումը, ընդգծելով, որ խորհրդարանականները պատրաստ են աջակցելու այդ ոլորտում հարաբերությունների ընդլայնմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում: Կողմերը գոհունակությամբ են խոսել նաև հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ երկուստեք ջանքերի մասին, որը, նրանց համոզմամբ, թույլ է տալիս հայ և չեխ ժողովուրդներին հաղորդակից լինել միմյանց հոգևոր, մշակութային արժեքներին: Նշելով, որ բոլորովին վերջերս Հայաստանում առիթ է ունեցել ընդունելու Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում իր գոհունակությունն է հայտնել Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր hamachek banaktsutuinnerԼուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու կապակցությամբ:

 


Առնչվող նյութեր
1. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
2. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
3. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
4. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
5. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
6. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
7. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
8. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
9. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
10. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: