ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու վերաբերյալ դիմում է հանձնել Սահմանադրական դատարան

10 փետրվարի, 2013 | 12:29

ԵՐԵՎԱՆ. – Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում է հանձնել ՀՀ Սահմանադրական դատարան:

ՍԴ-ն պետք է քննի չորս օրվա ընթացքում:  Նշենք, որ Պարույր Հայրիկյանը սկզբից հայտարարել էր, թե չի դիմելու ՍԴ`ընտրությունները հետաձգելու հարցով: Այնուհետեւ մի քանի անգամ փոխել էր իր որոշումը` մեկ հայտարարելով, թե դիմում է, մեկ հայտարարելով, թե դեռ որոշում չի կայացրել:

Այսօր նաև ըստ էության պարզաբանել է իր դիրքորոշումը. ընտրություններն իմաստ կունենա հետաձգել, եթե ընդդիմությունը հանդես գա մեկ միացյալ թեկնածուով։  Այդ դեպքում, իրոք, միացյալ թեկնածուի համար ևս երկու շաբաթ ժամանակն օգտակար կլինի, իսկ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում հնարավոր չեղավ համաձայնության գալ, հավանաբար Հայրիկյանը ետ վերցնի ընտրությունները հետաձգելու համար ներկայացված դիմումը։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին ընդունեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ նախագահը
2. Սահմանադրական դատարանը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների և Անդրիաս Ղուկասյանի բոլոր միջնորդությունները
3. Գարեգին Չուգասզյան. ,,Հայրիկյանը անկախության խորհրդանիշն է և իր վրա կրակելով` կրակում են Հայաստանի անկախության վրա,,

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: