ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նախագահ Սարգսյանը հանդիպեց արքայազն Չարլզին

29 մայիսի, 2013 | 13:11

ԵՐԵՎԱՆ- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր,, բարեգործական հիմնադրամի հրավերով:

Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ և հիշողություններ է պահպանել 2010թ. Լոնդոնում Նորին Մեծության և արքայազնի հետ հանդիպումներից: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր,, ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը,,-արքայազն Չարլզին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, մեր հայրենակից Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար և կարևորել «Երևան, իմ սեր,, բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ,, կոնսորցիումի նախագահը: Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության և երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արքայազն Չարլզը դատապարտել է Դեր Զօրի հայկական եկեղեցու ոչնչացումը
2. Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3. Բրիտանական ներդրումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ հակասում են Ձեր գաղափարներին – Բնապահպանների բաց նամակը Ուելսի արքայազն Չարլզին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: