ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նալբանդյան.Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում։

24 մարտի, 2016 | 07:58

nalbandyan mirzoianՄարտի 23-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ, անդրադարձան այդ ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին։

Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների
միջև ակտիվ և համակարգված աշխատանքը:

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, կրթական բնագավառում փոխգործակցությանը:

ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ, որոնց հետ քննարկում ծավալվեց Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն Արցախի պետական համալսարանում հանդիպում ունեցավ կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերին:

Արձագանքելով Բաքվից վերջին շրջանում հնչող հայտարարություններին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկը։

Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ ինքն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում։ Նույնիսկ հպարտանում է դրանով։ Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ԼՂ հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով և կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»։


Առնչվող նյութեր
1. Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը
2. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
3. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
4. Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
5. Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
6. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
7. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
8. «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է
9. Արցախի միջազգային ճանաչումը դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա.Կարեն Միրզոյան
10. ԵԱՀԿ ներկայացուցիչներ՝ բուլղար Խրիստո Խրիստովը և չեխ Իրժի Աբերլեն դիտարկում են անցկացրել Արցախի զինված ուժերի շփման գծում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: