ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա

05 նոյեմբերի, 2013 | 11:10

Nalbandian received OSCE Minsk group co-chairs 05.11.2013ԵՐԵՎԱՆ-Նոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Հանդիպման տեսանյութը կարելի է ներբեռնել հետևյալ կայքէջից` http://www.mfa.am/video/video.html:


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը. Նալբանդյանի հայտարարությունը
2. Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, եթե Իսրայելը բացի Երեւանում.ԷԴ Նալբանդյանի հարցազրույցը
3. Նեթանյահու. Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ
4. Երուսաղեմում Նալբանդյանը շոշափել է Հայոց ցեղասպանության հարցը եւ այցելել Յադ Վաշեմ
5. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում
6. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
7. Նալբանդյանը նշել է Հոգլանդի թույլ տված անճշտությունները
8. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
9. Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵԱՏՄ եւ Եվրամիության միջեւ երկխոսությանը.Վարշավա
10. Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: